* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Երկու Նախագահներու Ներկայութեամբ Ազնաւուր Երգեց Հայաստանի Համար

Friday, 30 September 2011     |    |   

Source: Asbarez
Tags: aznavour, france, armenia

 

ՓԱՐԻԶ, «Թեր»չ.-Սեպտեմբեր 28ին, Փարիզի «Օլիմփիա» համերգասրահին մէջ տեղի ունեցաւ աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնաւուրի համերգը՝ նուիրուած Հայաստանի անկախութեան 20ամեակին: Ինչպէս Ֆրանսայէն կը հաղորդէ անկախ լրագրող Ժան Էսքեան, համերգին ներկայ եղած են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան եւ Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզի, ինչպէս նաեւ հայ եւ ֆրանսացի պաշտօնատար այլ անձինք:

«Ես կը փափաքիմ շնորհակալութիւն յայտնել երկու նախագահներուն, քանի որ անոնց ներկայութիւնը մեծ նշանակութիւն ունի մեր պայքարին համար», իր ողջոյնի խօսքին մէջ ըսած է Շառլ Ազնաւուր:

Համերգի ընթացքին ելոյթ ունեցած են հայ եւ ֆրանսացի արուեստագէտներ, որոնց շարքին՝ դաշնակահար Վարդան Մամիկոնեան, ճազ երաժիշտ Տիգրան Համասեան, սոփրանօ Յասմիկ Պապեան, ֆրանսացի կատակերգու դերասան Միշէլ Լիպ եւ նմանակող Լորան Կերա, երգիչ Փաթրիք Ֆիորի, երգչուհի Հելեն Սեկարա, Ճազմէն Անտրէ Մանուկեան, ինչպէս նաեւ Սեդա Ազնաւուր:

Համերգէն ստացուած հասոյթը պէտք է փոխանցուի «Ազնաւուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերակցութեան:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement