Լոյս է տեսել Վահան Յովհաննիսեանի վէպը

By Asbarez | Monday, 08 September 2014

 

«Անտարես» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն» արկածային-դետեկտիւ վէպը: Քաղաքական գործչի շուրջ 300 էջանոց գեղարուեստական ստեղծագործութիւնը գրուել եւ նախապէս տպագրուել էր ռուսերէն, այժմ այն թարգմանւում է անգլերէն եւ գերմաներէն: Իսկ ռուսերէնից հայերէն թարգմանութիւնը կատարել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Կարինէ Աշուղեանը, գրքի խմբագիրն է գրող, հրապարակախօս Ռուբէն Յովսէփեանը:


«Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն» վէպը ինտելեկտուալ դետեկտիւ է, վէպի գործողութիւններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով, հայ ժողովրդի ու Արեւելեան Միջագետքի պատմութեան փուլերը համադրուելով քրիստոնէութեան պատմութեան եւ այդ տարածքում քրիստոնեայ ժողովուրդների անկախութեան ու գոյութեան պայքարի դրուագներին՝ զարգանում են իբրեւ ֆոն մեր ժամանակակիցների դարաւոր առեղծուածի որոնման վտանգաւոր եւ արկածալի գործողութիւնների համար», նշւում է գրքի նախաբանում:

 


comments