ԼՂ ՊՆ. «Հայ Դիրքապահները Վերահսկում Են Ուղղաթիռի Անկման Վայրը Եւ Ողջ Առաջնագիծը»

By Asbarez | Friday, 21 November 2014

 

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».– Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնը հրապարակած է հաղորդագրութիւն մը, որուն մէջ անդրադարձած է շուրջ շաբաթ մը առաջ ատրպէյճանական ուժերուն կողմէ վառ առնուած հայկական ուղղաթիռին՝ շեշտելով, որ անկման վայրը կը գտնուի իրենց հսկողութեան տակ։

«Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկարութեամբ շեշտակիօրէն աճել են հակառակորդի կողմից իրականացուող հրադադարի ռեժիմի խախտումները, առաւել ինտենսիւ կրակահերթեր են արձանագրւում յատկապէս Նոյեմբերի 12ին շփման գծի արեւելեան հատուածում՝ թշնամու կողմից խփուած հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղութեամբ։

Միայն Նոյեմբերի 20ի լոյս 21ի գիշերը նշուած հատուածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8ի դէպքում՝ նռնականետից եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի առաջապահ ուժերի կողմից ձեռնարկուել եւ ձեռնարկւում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թոյլ չտալու համար հակառակորդին մօտենալ ուղղաթիռի անկման վայրին։ Ներկայ դրութեամբ, ինչպէս ուղղաթիռի անկման վայրը, այնպէս էլ ողջ առաջնագիծը գտնւում է հայ դիրքապահների մշտական վերահսկողութեան տակ», նշ-ուած է հաղորդագրութեան մէջ:

comments