Վահան Յովհաննիսեանի կենսագրութիւնը

By Asbarez | Wednesday, 31 December 2014

 

Վահան Էդուարդի Յովհաննիսեանը ծնուել է 1956 թուականին Երեւանում:

1973 թուականին Երեւանի թիւ 55 դպրոցը աարտելուց յետոյ, կիսատ թողնելով ուսումը Բրիւսովի ինստիտուտում, Վահան Յովհաննիսեանը մեկնեց Մոսկուա եւ 1978 թուականին այնտեղ աւարտեց Մոսկուայի պետական մանկավարժական համալսարանը:

Աւարտելուց յետոյ նշանակուեց աշխատանքի Հարաւային Սիբիրում:

Վահան Յովհաննիսեանը գերադասեց վերադառնալ հայրենիք եւ աշխատել գիւղում՝ որպէս ուսուցիչ: 1980 թուականին զինծառայութիւնն աւարտելուց եւ Երեւան վերադառնալուց յետոյ վերջապէս կարելի էր սկսել աշխատանքը սիրած մասնագիտութեամբ: Բայց այն օրերի համալսարանական ղեկավարները Վահանին ետ վանեցին Հայաստանի միջնադարեան պատմութիւնից:

«Էրեբունի» թանգարանում Վահան Յովհաննիսեանը աշխատում էր 1980 թուականից, սկզբում՝ որպէս գիտաշխատող, յետոյ՝ գիտահետազօտական բաժնի վարիչ, իսկ 1989 թուականից տեղափոխուեց Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտ:

Տարբեր հնագիտական արշաւախմբերի կազմում Վահան Յովհաննիսեանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքով մէկ. այդ պեղումների ընթացքում յայտնաբերուել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժէքաւոր նիւթեր: 1989 թուականից Վահան Յովհաննիսեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ է:

Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ 1990 թուականին ընտրուել է Դաշնակցութեան առաջին Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ գործուղուել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը: 1992 թուականին Վահան Յովհաննիսեանն ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ պարտականութիւնների մօտաւորապէս նոյն շրջանակով:

Սակայն, քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանութիւնների ամէն մի ապաշնորհ սայթաքումի հետեւանքով, եւ Ղարաբաղեան հարցից զատ Դաշնակցութեան առջեւ կանգնում էին նորանոր խնդիրներ: Գտնուելով կալանքի տակ՝ Վահան Յովհաննիսեանը 1997 թուականին հեռակայ կերպով ընտրուեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ:

Դատաքննութեան ընթացքում նա շարունակում էր քաղքական գործունէութիւն ծաւալել: Նրա ելոյթները դատարանում քաղաքական մեծ արժէք ունէին այդ օրերի երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի համար:

1999 թուականից մինչ օրս հանդիսանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ:

1999 թոականին ընտրոել է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր 17րդ մեծամասնական ընտրատարածքից եւ դարձել Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ:

Ղեկավարել է Հայաստանի ԱԺ առաջին պատոիրակութիւնը ՆԱՏՕի խորհրդարանական վեհաժողովում:

2003ին եւ 2007ին դարձեալ ընտրուել է խորհրդարանի պատգամաւոր եւ երկու անգամ էլ դարձել Ազգային ժողովի փոխնախագահ: Այդ պաշտօնը զբաղեցրել է մինչեւ 2008 թուականը:

Այդ ժամանակահատուածում ղեկավարել է Հայաստանի Աժ պատուիրակութիւնը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական յանձնաժողովների համանախագահ:

2008 թուականին մասնակցել է նախագահական ընտրութիւններին՝ որպէս ՀՅԴ թեկնածու:

2012 թ.Մայիսի 6ին Ազգային ժողովի պատգամաւոր է ընտրուել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցութիւնից: Ղեկավարել է Հայաստանի առաջին պատուիրակութիւնը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում՝ հանդիսանալով Եւրանեսթի Բիւրոյի անդամ:

2013թ. Դեկտեմբերի 28ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակուել է Գերմանիայի Դաշնային հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան:

comments