Մոմավառութիւն՝ կացինահարուած ազգային գործիչների յիշատակին

By Asbarez | Wednesday, 18 February 2015

Աջին՝ գրող Ռոլանտ Շառոյեան ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեան Լուսանկարները՝ Գաբրիէլ Փանոսեանի

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> -  Սունդուկեանի անուան թատրոնի յարակից այգիին մէջ տեղադրուած խաչքար-յուշարձանին մօտ, երէկ՝ Փետրուար 18ին, տեղի ունեցաւ մոմավառութիւն՝ ի յիշատակ 1921 Փետրուար 18ին Երեւանի բանտին մէջ պոլշեւիկներու կողմէ կացինահարուած 21 հայ ազգային գործիչներուն:

ՀՅԴի Կեդրոն համայնքի <<Ռուբէն>> կոմիտէի ներկայացուիցչը կը յայտնէ, որ ժամանակակիցներու վկայութեամբ՝ <<այդ վայրում են հանգչում 1921ի Փետրուարի 17ի, լոյս 18ի գիշերը բոլշեւիկների ձեռքով կացնահարուած 21 հայ ազգային գործիչներից, Սարդարապատի հերոսներից, Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիրներից, Խմբապետ Համազասպը, Նիկոլա Ղորղանեանը եւ ուրիշներ>>:

 


comments