Համահայկական խաղերու ջահը Շուշիէն հասած է Քարվաճառ

By Asbarez | Tuesday, 09 June 2015

0609panarmenian

ԵՐԵՒԱՆ - 8 Մայիսին, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցւոյ մէջ վառած ջահը 8 Յունիսին հասաւ Քարավաճառ: Քարվաճառի Չօփռլու կոչուող տարածքին մէջ՝ <<Տանկ>> յուշարձանին կից, հայոց Բերդաքաղաքէն բերուած ջահը յաջորդ ջահակիրին՝ ապագայ զինուոր Լեւոն Պօղոսեանին, փոխանցեց սամպոյի աշխարհի ախոյեան Մաւրիկ Նասիբեան: Ջահակիրին եւ ջահի փոխանցման վայրին ընտրութիւնը պատահական կերպով չէր կատարուած։


<<Այստեղ հաւաքուելով՝ մենք եւս մէկ անգամ հաստատում ենք, որ մենք տէրն ենք մեր յաղթանակների: Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք Հայաստան, Արցախ, Սփիւռք կապի լաւագոյն դրսեւորումներից մէկն են: Հէնց այս տարածքում ջահի փոխանցմամբ մենք ասում ենք, որ բանակը միշտ հասարակութեան հետ է եւ ունի փայլուն ապագայ>>, յայտնած է պաշտպանութեան բանակի երկրորդ բանակային զօրախումբի հրամանատար զօր. Պօղոս Պօղոսեանը:


Համահայկական ամառնային 6րդ խաղերու ջահի յաջորդ կանգառը Վարդենիսն է: Խաղերը տեղի պիտի ունենան 2-13 Օգոստոս։ Մրցումներ պիտի կայանան նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ:

 


comments