* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Երեւան. 60,000 Մարդ Բողոքի Երթով <Ոչ> Ըսաւ Արձանագրութիւններուն

Saturday, 10 October 2009     |    |   

Source: Asbarez
Tags: armenia, armenia-turkey, turkey, protocols

ԵՐԵՒԱՆ.- Հոկտեմբեր 9ին հայոց մայրաքաղաք Երեւանի Հանրապետութեան հրապարակէն սկսաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինին կազմակերպած բողոքի երթը դէպի նախագահին նստավայրը:

Շուրջ վաթսուն հազար հայորդիներու մասնակցութեամբ տեղի ունեցած այս երթը ապա ուղղուեցաւ Ծիծեռնակաբերդ, ուր տեղի ունեցաւ հանրահաւաք:

Նախագահի նստավայրին առջեւ, երթի մասնակիցներուն անունով դիմում-պահանջք վերնագիրով գրութիւն մը փոխանցուեցաւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարէն կարապետեանին, որպէսզի զայն փոխանցէ երկրի ղեկավարին:

Դիմում-պահանջքը կը հրատարակենք առանձին:

Բողոքի երթի կարգախօսներն էին՝ <<Ո՛չ թուրքական նախապայմաններին>>, <<Ո՛չ մի զիջում Թուրքիային>>, <<Հայոց ոգին չի նահանջելու>>, <<Արցախը Հայաստան է եւ վե՛րջ>>:

<<Երկիր>> թերթը այս իրադարձութիւնը տեղեկագրելով՝ կը նշէ. <<Հանրապետութեան հրապարակը խորհրդանշում է անկախութիւնը, Ծիծեռնակաբերդը՝ մեր յիշողութիւնը, իսկ միակամութիւնը երաշխիքն է մեր ապագայի: Կանգնե՜նք կողք-կողքի եւ միասնաբար ո՛չ ասենք թուրքական նախապայմաններին, ապացուցենք, որ մենք արժանապատուութիւն եւ ապագայ ունեցող ժողովուրդ ենք: Նման կոչով դիմեց Դաշնակցութիւնը մեր ժողովրդին, եւ թերեւս այս գիտակցումն էր, որ բողոքի երթին մասնակից դարձրեց շուրջ 60 հազար հայորդու, ում համար առաջնային է ազգային ինքնութիւնը>>:

<<Երկիր Մետիա>> լրատու կայանի թղթակիցին հետ զրուցելով, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան յայտնեց, թէ ցոյցի մասնակիցներու թիւը ապացոյց է այն փաստին, որ անցեալ հինգ շաբաթներու ընթացքին կազմակերպուած նստացոյցին ու հացադուլին, ինչպէս նաեւ բացատրական այլ աշխատանքներու շնորհիւ, կարելի եղած է ժողովուրդը արթնցնել: <<Դժբախտաբար, կարելի չեղաւ իշխանութիւնները արթնանցել>>, յայտնեց Մարգարեան՝ աւելցնելով, որ տակաւին մեր առջեւ կայ արձանագրութիւնները վաւերացնելու հանգրուանը, եւ մինչ այդ կը յուսանք, որ կը կարենանք սթափեցնել իշխանութի՛ւնն ալ, կամ՝ զայն տուն կ՛ուղարկենք:

Ստորեւ՝ երթի մասնակիցներուն անունով նախագահ Սերժ Սարգսեանի յանձնուած դիմում-պահանջքին բնագիրը.

Պարոն Նախագահ,

Մենք՝ 2009թ. Հոկտեմբերի 9ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը շեղուել է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները առանց նախապայմանների կարգաւորելու ուղեգծից:

Նախաստորագրուած արձանագրութիւններում առկայ են մեր պետութեան եւ ժողովրդի համար խիստ վտանգաւոր դրոյթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնութեանը:

Ներքաղաքական քննարկումների համար սահմանուած վեց շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում, դէմ է այս տեսքով փաստաթղթերի ստորագրմանը:

Միայն մէկ վայրում՝ Հանրապետութեան հրապարակում, ստորագրահաւաքին միացել են 50 հազարից աւելի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ: 12 կուսակցութիւններ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ: Փաստաթղթերին բացասաբար են արձագանգել 60ից աւելի հասարակական կազմակերպութիւններ:

Եւ սա այն դէպքում, երբ երկրում գործող հեռուստաընկերութիւնները, մասնակի բացառութեամբ, արձանագրութիւններին դէմ արտայայտուողներին փաստացի զրկել էին մարդկանց բացատրելու, իրազեկելու հնարաւորութիւնից:

Դէմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ յարաբերութիւններ հաստատելու քաղաքականութեանը՝ մենք վճռական <<Ո՛>>չ ենք ասում սերունդների իրաւունքը ոտնահարող, մեր պետութեան եւ ժողովրդի անվտանգութեանն ու արժանապատուութեանը սպառնացող այս արձանագրութիւններին եւ Ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք:

Հակառակ պարագայում, Դուք էք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement