«Մենք ապահովում ենք հայաստանի սահմանամերձ շրջանների կապը». Ռալֆ Եիրիկեան

By Asbarez | Thursday, 02 July 2015

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - 1 Յուլիսին <<Վիւասել Էմ. Թի. Էս.>>ը բոլորեց իր գործունէութեան 10ամեակը։ Այս առիթով կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեան յայտարարած է, որ իրենք կրցած են լուծել սահմանամերձ շրջաններուն մէջ որակեալ կապի հարցը:


<<Ուղիղ 10 տարի առաջ՝ 2005թ. Յուլիսի 1ին, մենք շուկայ մտանք: Խնդիրները շատ էին, դրանց թւում՝ սահմանամերձ շրջանների կապը: Ինձ եւ մեր բոլոր աշխատակիցների համար շատ տհաճ էր տեսնել, որ սահմանին մենք վատ կապ ունենք, եւ որ այնտեղ բացակայում է հայկական կապի օպերատորը: Տարիների ընթացքում մենք ոչ միայն լաւացրեցինք ծածկոյթը, այլ տարածեցինք հարեւան երկրների սահմանից մի քանի կմ. այն կողմ: Նաեւ այն պատճառով, որ որոշ այդ տարածքներում ապրում են մեր հայրենակիցները, եւ նրանք ցանկանում են օգտուել հայկական բջջային օպերատորի ծառայութիւններից: Մենք կարողացել ենք դա անել: Դա առաջ բերեց հարեւան երկրների օպերատորների դժգոհութիւնը: Դրան ի պատասխան՝ ընկերութիւնը նշեց, որ այդ դէպքում սահմանից պէտք է հեռանալ երկուստեք: Մենք ասացինք՝ դուք առաջինն էք առաջ եկել, ուրեմն մենք չէ, որ պէտք է առաջինը յետ քաշուենք>>, յայտնած է Եիրիկեան՝ նշելով, որ ընկերութիւնը առաջուան պէս սահմանի 100 տոկոսի ծածկոյթ պիտի ապահովէ:


Ներկայիս <<Վիւասել Էմ.Թի.Էս.>>ը Հայաստանի մէջ կը գրաւէ հեռահաղորդակցման շուկային 60 տոկոսէն աւելին, ինչ որ կը նշանակէ, թէ ունի 2 միլիոն բաժանորդ:


comments

Advertisement