By Asbarez | Tuesday, 28 July 2015

ԳԱՅԻԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ
<<ԱրմէնիաՆաու>>ի Թղթակից
Երեւանի կենտրոնում գտնուող նորաբաց Հալէպի շուկան նոր գոյն է հաղորդել երեւանեան ինքնատիպ կոլորիտին: Մետրոյի <<Հանրապետութեան հրապարակ>> կայարանի հարեւանութեամբ գործող շուկայում սիրիական պատերազմի պատճառով հայրենիք տեղափոխուած սիրիահայերը տեղացիներին են առաջարկում սիրիական համեղ ուտեստներ, համեմունքներ, ձեռքի աշխատանք: Գործում են խանութներ, վարսավիրանոց:
ՊԵՏՐՈՍ ՔԻՐԱԶԵԱՆ
Երեք տարի առաջ Սիրիայից Երեւան տեղափոխուած Պետրոս Քիրազեանը, ով Հալէպում զբաղւում էր երկաթի մշակմամբ, հայրենիքում մէկ տարի աշխատանք չի ունենում: Մտքի թռիչքը նրան կապում է սիրիական հարուստ համեմունքներին, եւ շուտով սկսում է զբաղուել համեմունքների առեւտրով:
<<Նախ՝ տունէն, ետքը ինը ամիս աշխատեցայ Վերնիսաժ: Մարդիկ աստիճանաբար ինծի ճանչցան, սկսայ յաճախորդներ ձեռք բերելու: Հիմա արդէն շատ լաւ գաղափարներ ունիմ այս գործին մեջ: Հալէպի շուկային մեջ ալ ես հաւաքած եմ ամէնը, մէկը չկար, երկու ամիս միս-մինակ էի: Բայց ընկերներ, բարեկամներ՝ ամէնքը հաւաքեցի հոս, նայեցան, մեկ մասը յաջողութիւն չտեսաւ, մեկ մասը եկաւ>>, պատմում է Քիրազեանը՝ ընդմիջելով զրոյցը հերթական յաճախորդին սպասարկելու համար:
Նրա համեմունքների բոյրը հեռուից է գալիս՝ հիլ, դեղին կոճ, զաֆրան, կոճապղպեղ, մշկընկոյզ, դարչին, քիմիոն, բահար, հաւի ու մսի համեմունքներ, սիրիական լոշիկ, հնդկական արմաւ, օճառների ու ձէթերի տեսականի:
<<Խառնուած բան չունինք: Յաճախորդներես 100էն 80ը հայաստանցի են: Մինչեւ հիմա մէկը գալով ինծի չըսաւ, թէ աս ապրանքդ վատ է: Ամէնն ալ հաւնած են: Կը բերենք Տուպայէն, Լիբանանէն, Փակիստանէն, Սուրիայէն…>>, ասում է նա:
ՎԱՀՐԱՄ ՏԷՐ ՕՀԱՆԵԱՆ
Քիչ այն կողմ սիրիական բաղադրատոմսերով ու համեմունքներով պատրաստուած ուտեստների ախորժաբեր բուրմունքն է տարածւում: Հալէպում 15 տարի նոյն գործի վարպետ Վահրամ Տէր Օհանեանը առաջարկում է իր ձեռքով պատրաստած ուտեստները: <<Հալէպի սենդուիչները>> թարմ են պահում Հալէպի մասին նրա յիշողութիւնները:
<<Հայաստանի մէջ դժուար է, հարկերը բարձր են, ամա, եօլա կ՛երթանք, պարապ չենք մնար, առանց գործի չ՛ըլլար: Կ՛աշխատինք առտուան 11էն մինչեւ երեկոյեան 11: Տեղացիները կը սիրեն շիշթաուքը, ղաւուրման, սուճուխը, լեհմեճունը, սուրիական հումուսը, մութեպպելը>>, ասում է արմատներով խարբերդցի Տէր Օհանեանը: <<Տարի մը չի կայ, որ տեղափոխուած եմ, Հալէպ կեանքը կը շարունակուի, բայց անտանելի են պայմանները, ամէնն ալ կ՛ուզեն դուրս ելլել, բայց գումար չունին: Երեք անգամ մահը աչքիս առջեւ եղած է>>:
Հալէպի շուկայում բոլորն իրար ճանաչում են, ապրել են Հալէպի նոյն՝ Նոր Գիւղ հայկական թաղամասում: Ճակատագիրն անակնկալ էր պատրաստել նրանց համար՝ կեանքի մնացած հատուածը ապրել հայրենիքում՝ դժուարին պայմաններում:
ԼԵՆԱ ՇԱՒԼԻՅԵԱՆ
Շուկայի գործարարներից Լենա Շաւլիեանը կանանց ու տղամարդկանց ներքնազգեստ է վաճառում: Ասում է, որ նոյն գործը Հալէպում սկսել էին դեռ 1985ից, ու եթէ այնտեղ կարողացան ոտքի կանգնել, ապա Հայաստանում աւելի հեշտ կը լինի: Հայաստան է եկել 2012ին քրոջ հետ, հայկական անձնագրերը ստանալու, սակայն պատերազմական գործողութիւնները նրանց ստիպում են մնալ հայրենիքում:
<<Տեղացիները կ՛ըսեն՝ <<Ինչո՞ւ Հայաստան եկաք, հոս երկիրը երկիր չէ>>: Մենք կ՛ըսենք՝ երկրորդ ջարդ պիտի չ՛ապրինք, երրորդ սերունդ ենք: Անգամ մը ցիրուցան եղած ենք, աս ալ արդէն երկրորդ անգամ, ալ կը բաւէ: Եկանք հոս, որ հոս մնանք, զօրացնենք, ուշ կամ կանուխ՝ ասիկա մերն է, ուրիշինը չէ, լաւովը, գեշովը, վատովը՝ մերն է, մենք պէտք է զօրացնենք: Կ՛ըսեն՝ երկիրը երկիր չէ, բայց երկիրը ես եմ, դուն ես… Մուսուլմաններու հետ ապրած ենք ու լեզու գտած, ինչո՞ւ պիտի չկարենանք մեր հայրենիքին մէջ: Խնամքի ու գուրգուրանքի կարիք ունի աս երկիրը, իշխանութիւնը այսօր կայ, վաղը չկայ…>>, ասում է Շաւլիյեանը:
Նրա խանութում միայն հայկական արտադրանք է, ասում է՝ կարող էր գնալ Թուրքիայից, Դուբայից ապրանք բերել, բայց նախընտրել է հայկականը:
<<Ժողովուրդի հաւատքը փոխեմ, որ հասկնան, թէ հայկական արտադրութիւնը լաւ է, վատը չէ: Ինչո՞ւ պէտք է վաճառենք թրքականը, ալ կը բաւէ, մեր տունը շատ քանդեց թուրքը: Հարազատներս գացին Ամերիկա, Շուէտ, ես կը նախընտրեմ հոս մնալ՝ անիկա գնաց, անիկա գնաց, ան ալ… Պէտք է ազերի՞ն գայ քաղաքս նստի, չէ՛, ես ատոր հակառակ եմ: Դժուար է, խանութի, տան վարձքեր կու տանք, բայց ոչինչ, կ՛աշխատինք>>, ասում է նա:
ԳՈՌ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ
Նրա հարեւանութեամբ էլ 21ամեայ Գոռ Սուքիասեանի վարսավիրանոցն է: Ասում է, որ ամէն օր սպասարկում է 20-25 մարդու, յաճախորդները տեղացիներ են, նաեւ սիրիահայեր, ովքեր դեռ Հալէպում էին իր մօտ յաճախում:
Հալէպի շուկայի գործարարները տեղի համար վճարում են 40-80 հազար դրամ (90-190 դոլար), չեն դժգոհում, աշխատում են զարգացնել սեփական գործը, սակայն նշում են՝ գովազդի կարիք ունեն, որ մարդիկ իմանան գետնանցումում գործող շուկայի մասին:
<<Մեծ բան մը չենք ուզեր, միայն վերը մէկ հատ անվճար ռեկլամ դնէին, որ ժողովուրդը իմանար՝ հոս ներքեւը շուկայ կայ: Մենք չենք կրնար վճարել գովազդի համար, մենք դեռ հազիւ ոտքի կը կանգնինք: Թաղապետարանին անգամ դիմում գրած ենք, դեռ պատասխան չկայ>>, ասում է Պետրոս Քիրազեանը:

comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ