Հայաստանի մէջ յատուկ մաքսատուներ պիտի հաստատուին

By Asbarez | Saturday, 08 August 2015

0807Maks

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Հայաստանի մէջ մասնագիտական յատուկ մաքսատուներ հաստատելու մասին որոշում տրուած է 6 Օգոստոսին կառավարութեան գումարած նիստին։


Հայաստանի ելեւմուտքի փոխնախարար Արմէն Ալաւերդեան՝ ծրագիրը ներկայացնելով, ըսած է. <<Պլանաւորւում է ստեղծել աւտոփոխադրամիջոցների, ենթաակցիզային ապրանքների, միջազգային փոստային ծանրոցների, միջազգային թանկարժէք փոխադրումների ձեւակերպման, ինչպէս նաեւ տարածքային մաքսատներ՝ Իրանի հետ սահմանին (Մեղրի), Վրաստանի սահմանին (Բագրատաշէն, Այրում, Գոգաւան, Բաւրա), ինչպէս նաեւ Արարատի մար-զային մաքսատունը>>:

Տարածքային եւ մասնագիտական մաքսատուները կը հաստատուին <<Մաքսային կարգաւորումների մասին>> օրէնքի շրջանակներուն մէջ:

<<Բացի այդ ԵՏՀ նորմատիւների համաձայն՝ իրաւաբանական անձանց համար թանկարժէք քարերի եւ մետաղների տարածաշրջանային մաքսատուն է համարւում գրանցման վայրի մաքսատունը, իսկ ֆիզիկական անձանց համար՝ ըստ տարածաշրջանի կամ ելումուտի վայրի>>, բացատրած է փոխնախարարը։

 


comments