«Կուսակցութիւնն Է Որոշում»

By Asbarez | Saturday, 13 February 2016

0211levonmegerdichian


<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>> ՌԱԴԻՕԿԱՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆԻ ՀԵՏ՝ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Ազատութիւն>> ռադիօկայանը զրուցել է Լեւոն Մկրտչեանի հետ կրթութեան եւ գիտութեան նախարարի պորտֆելը (պաշտօնը-Խմբ.) Դաշնակցութեանը փոխանցելու մասին:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>> - Պարոն Մկրտչեան, արդէն տեղեկութիւններ կան, որ կրթութեան նախարարի պաշտօնը բանակցութիւնների արդիւնքում փոխանցուելու է Դաշնակցութեանը, եւ այսօր էլ մեզ հետ զրոյցում Արմէն Աշոտեանը չհերքեց, ըստ էութեան, որ պաշտօնանկ է արուելու եւ անցնելու է այլ պաշտօնի: Հէնց ձե՛ր անունն է շօշափւում հնարաւոր կրթութեան նախարարի պաշտօնում նշանակուելու հետ կապուած: Կարո՞ղ էք հաստատել այդ տեղեկութիւնը:

ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել, որովհետեւ կուսակցութիւնը, գիտէք, բանակցութիւնների փուլում է եւ, ըստ էութեան, ՀՅԴ Գերագոյն մարմնի կայացրած որոշման համապատասխան էլ կը լինի համապատասխան ձեւաչափը: Այսինքն՝ մամուլում առկայ տեղեկութիւններից բացի, որեւէ այլ բան չեմ կարող աւելացնել:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>> - Բայց նաեւ չէք բացառում այդպիսի հնարաւորութիւն, որ ձեզ արդէն կարող ենք չորրորդ անգամ տեսնել ԿԳ նախարարի պաշտօնում:

ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ - Ես արդէն վաղուց ոչ մի բան չեմ բացառում:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>> - Եւ քանի որ երեք անգամ արդէն զբաղեցրել էք այդ պաշտօնը՝ 1998ից մինչեւ 2008 թուականները, սա արդէն, եթէ լինի, առաջիկայում, թուով չորրորդն է, ինչ որ անելիքներ, ծրագրեր ունէ՞ք:

ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ - Ես խոստանում եմ ձեզ առաջին հարցազրոյցներից մէկը տալ, եթէ այդպիսի տարբերակ ընտրուի: Չգիտեմ, ինչպէս կը լինի կուսակցութեան որոշումը, բայց առայժմ, երբ այդպիսի խօսակցութիւնները դեռ ընդամէնը խօսակցութիւնների մակարդակում են, թոյլ տուէք ծրագրերի մասին չխօսել:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>>.- Իսկ ե՞րբ է լինելու Գերագոյն մարմնի որոշումը:

ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Տեղեակ չեմ, երեւի այս ընթացքում: Բայց վստահաբար վերջնական որոշումները, ձեւաչափերը պէտք է ՀՅԴ Գերագոյն մարմնի նիստով ընտրուեն:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>>.- Բայց կարո՞ղ էք ասել, որ եթէ ձեզ այդ առաջարկն արուի Գերագոյն մարմնի կողմից, դուք չէք մերժելու:

ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Իբրեւ կուսակցական, մեզ մօտ կարգապահութիւնն այնպիսին է, որ, բնականաբար, առաջարկն անելուց իմ կարծիքը հաշուի կ՛առնուի, բայց որոշումը եթէ կայացուի, բոլորս պարտաւոր ենք կատարել:

 

<<Ազատութիւն

 


comments