By Asbarez | Tuesday, 05 April 2016
Յարգելի խորհրդարան,
Նախ մեր վշտակցութիւնը վերջին օրերին հայրենիքի պաշտպանութեան դիրքերում հերոսաբար զոհուած զինուորների ու սպաների մերձաւորներին: Սա միայն տասնեակ հայ ընտանիքների ողբերգութիւնը չէ, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Որ տեւական նախապատրաստութիւնից, հայատեաց, ռազմատենչ քաղաքականութիւնից յետոյ Ադրբեջանը դիմելու էր հերթական ագրեսիայի (յարձակումի-Խմբ.), ակնյայտ էր շատերին: Բայց քչերն էին վստահ, որ հայկական կողմը կը դիմագրաւէր ագրեսորին այսքան համախմբուած, ոգեկան այսպիսի միասնութեամբ: Բոլորս ենք ականատես Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, ազգային վերելքին, կռուի դաշտ մեկնող կամաւորների չընդհատուող երթին: Նոյնիսկ արտագնայ աշխատանքի մեկնած տղաներից շատերն այս օրերին վերադառնում ու մեկնում են Արցախ: Ոտքի է կանգնել հայկական Սփիւռքը:
Ի՞նչն է այստեղ ամենակարեւորը: Անկախ դժուարութիւններից, սոցիալական խնդիրներից, անվստահութիւնից՝ Արցախին, հայութեանը սպառնացող վտանգը միաւորել է բոլորին: Կա՛յ վճռական գիտակցութիւն, որ առանց այս ճակատում յաղթանակի մեր պետութիւնն ու ժողովուրդը արժանապատիւ ապագայ չեն կարող ունենալ:
Հիմա գլխաւոր դասը, որ պարտաւոր են քաղել իշխանութիւնները, քաղաքական ուժերը, գործարարները՝ մենք հրաշք ժողովուրդ ենք, իւրաքանչիւր հայ անհատ արժանի է յարգանքի, սիրոյ, հոգածութեան: Նիւթը, շահը, փող աշխատելը գերնպատակ դարձնելը մեր տեսակի բնոյթից չի բխում: Մենք պէտք է վերափոխուենք, ապրենք այլ արժէքներով: Լուսահոգի Վազգէն Սարգսեանն ասում էր՝ փողը թուղթ է, մնայունը հողն ու երկիրն են: Հանրապետութեան նախագահից մինչեւ պետական վերջին պաշտօնեայի, այս դահլիճում նստողներիս, վարքը մէկ ելակէտ պէտք է ունենայ՝ սիրել ու ծառայել սեփական ժողովրդին, Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու:
Մեր հասարակութեան վերջին օրերի կեցուածքը ուղղակի պարտաւորեցնում է երկրում արդարութեան, բարոյականութեան այլ մթնոլորտ ստեղծել: Սա բոլորիս գործն է: Այս ոգու ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի:
comments
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ
Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին