Դաշնակցութիւնն առաջարկում է մինչև ընտրութիւնները ջենթլմենական համաձայնագիր ստորագրել

By Panorama.am | Tuesday, 03 May 2016

Ընտրական օրենգրքի նախագծում ճիշտ է, ՀՅԴաշնակցութեան  ոչ բոլոր առաջարկություններն են ընդունուել, բայց նրանք պատրանքներ էլ չեն ունեցել, թե կընդունվեն բոլոր առաջարկութիւնները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ յայտարարեց ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանը:

<<Բնական է՝ իւրքանաչիւր քաղաքական ուժ նաև իր շահերով է առաջնորդուելու: Ամեն դեպքում կարծում եմ, որ աշխատելու տարբերակն աւելի արդիւնավետ է, քան վերջնագրեր ներկայացնելը կամ մերժողական կեցուածք ընդունելը: Այդպիսիներն այսօր նոր Սահմանադրութեան պայմաններում են ապրում, վաղն էլ նոր Ընտրական օրենսգրքով են մասնակցելու ընտրութիւնների>>, -հավելեց Վարդանեան:

Նրա խոսքով, նոր Ընտրական օրենսգիրքը ընտրական համակարգի հանդեպ հանրության զրոյական վստահութիւնը մեծացնելու է:

<<Կա հանրահայտ ճշմարտութիւն՝ լավ ընտրութիւններ կարելի է անցկացնել վատ օրենքով և ամենալավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրութիւններ>>, -հավելեց պատգամավորը:

Այդուհանդերձ, հայաստանեան ընտրական գործընթացներում Դաշնակցութեանը շարունակում է մտահոգել երկու մեծ խնդիր՝ վարչական ռեսուրսի անսահմանափակ կիրառումը և ընտրակաշառքը,  ըստ Վարդանեանի, պետք է լուծում տալ:

<<Դաշնակցութեան անունից առաջարկում եմ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն ջենթլմենական համաձայնագիր, որի համաձայն, ոչ իրենք և ոչ էլ իրենց տարածքային կառույցները ընտրակաշառք չեն բաժանելու: Կարծում եմ, սա կլինի պատասխանատու և համարժեք դիրքորոշում երկրի դիմագրաված մարտահրավերներին, նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման>>, -հայտարարեց Վարդանեան:


comments