Բալասանեան <<Սեֆիլեանն այսօրուայ հանդիպմանն ասել է, որ Սերժ Սարգսեանի հրաժարականի պահանջ չունի>>

By Yerkir Media | Sunday, 24 July 2016



Երեւանում ՊՊԾ գունդը գրաւած զինուած խմբի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, այսօր մի խումբ լրագրողների թոյլատրուեց անցնել ոստիկանատան պատնէշը եւ այսպէս կոչուած՝ չէզոք գոտում ստեղծուած մամուլի կէտի մօտ զրուցել ինչպէս զինուած խմբի անդամների, այնցես էլ նրանց հետ արդեն երկու օր բանակցութիւնների վարող Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ։

<<Այսօրուայ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հասել ենք խաղաղութեան։ Համոզուած եմ, որ զինուած խումբն էլ, իշխանութիւններն էլ կ'պահպանեն խաղաղութիւն եւ հանդարտութիւն>>,- ասաց նա։

Բալասանեանը ասաց, որ բանակցութիւնները շարունակում են, զինուած խումբն իր պահանջներն ունի, իշխանութիւնն՝ իր, եւ ինքը վստահ է, որ երկու կողմերն էլ միմեանց ընդառաջ կնեն։

<<Վստահ եմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի>>,- ասաց Բալասանեանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս երկու օրերի ընթացքում տեսակցել է նաեւ կալանքի տակ գտնուող Ժիրայր Սեֆիլյանի հետ, հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշեանն ու ՀՀ նախագահի ներկայացուցիչը, քննարկել ենք զէնքերը վայր դնելու հարցը։ Ըստ Բալասանեանի, Սեֆիլեանը դրական է արձագանքել դրան՝ առաջ քաշելով մի քանի հարց, որոնք պատկան մարմինները կքննարկեն։

Բալասանեանի խօսքով, Սեֆիլեանն այսօրուայ հանդիպմանն ասել է, որ Սերժ Սարգսեանի հրաժարականի պահանջ չունի, առաջնային պահանջը <<քաղաքական բանտարկեալների եւ այս օրերին բերման ենթարկուածների ու ձերբակալուածների ազատ արձակումն է>>։ Զինուած խմբի կողմից էլ ներկայացւում է Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու եւ կալանքից ազատ արձակելու հարցը։

Բալասանեանը նաեւ նշեց, որ զինուած խմբի հետ եւ ոստիկանութեան հետ պայմանավորվածության արդիւնքում յստակ կարող է ասել, որ կողմերը գործողութիւնների չեն դիմի։ <<Այդ դէպքում որքա՞ն պիտի շարունակուի այս ամենը, քանի որ խումբը զէնքերը վայր դնելու պատրաստակամութիւն առայժմ չի յայտնում>> հարցին Բալասանեանը նշեց, սա երկար շարունակուել չի կարող՝ այսօր կամ վաղը պէտք է զէնքերը վայր դնեն։ ՀՀ նախագահն իր ներկայութեամբ է հրաման տուել, որ ուժ չկիրառուի մինչեւ խաղաղ հարցերը չլուծուեն։ Նրանք, ովքեր կօգտագործեն զէնք, կկրեն պատիժ։

<<Ասում ենք, այստեղ 50-60 մարդ կա զէնքով։ Եթէ անգամ ընդունենք, որ նրանց պահանջով իշխանութիւնը պիտի փոխուի, երեք ամիս յետոյ մի այլ խումբ՝ հարիւր հոգով կ'զինուի եւ կպահանջի նրանց հեռանալը։ Ուստի զէնքով հարց լուծել երկրում չի կարելի>>,- ասաց Բալասանեանը։

Լրագրողների հարցին ի պատասխան, Արցախի հերոսը նաեւ նշեց, որ զէնքերը վայր դնելուց յետոյ խմբի բոլոր անդամներին ձերբակալելու են, եւ այդ մասին բնականաբար, գիտեն նաեւ իրենք։ Քրէական գործ է հարուցուելու, մարդ է մահացել, յանցանք է կատարուել, պէտք է ճշտուի, ո՞վ է այն կատարել։

<<Միւսների մասով անելու ենք ամեն բան, որ տոյժերը լինեն նուազագոյնը։ Նախագահն էլ այստեղ իր լիազօրութիւնների շրջանակը ունի>>,- նշեց Բալասանեանը։

Միաժամանակ, նրա խօսքով, Հայաստանի իշխանութիւններն էլ պէտք է սթափուեն , <<ինչ եղել է, արդեն եղել է եւ բոլորը հասկացել են, թէ ինչ վիճակ է>>։

 

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement