By Yerkir Media | Sunday, 24 July 2016
ՊՊԾ գնդի մօտ, պատասխանելով լրագրողների հարցերին, Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամաւոր Վիտալի Բալասանեանը նշեց, որ Սերժ Սարգսեանն իր վերջին այցի ժամանակ Ղարաբաղ հողեր յանձնելու հարց չի քննարկուել։
Նա հերթով թուարկեց ՀՀ նախագահի հետ հանդիպման մասնակիցների անունները եւ շեշտեց, որ նման հարց Սերժ Սարգսեանը չի բարձրացրել, իսկ թէ ինչո՞ւ են հանդիպման որոշ մասնակիցներ նման բան ասում, ինքը ոչինչ ասել չի կարող։
Լրագրողների այն հարցին, թէ ծանո՞թ է կազանյան փաստաթղթերին, ի՞նչ կարծիք ունի, Վիտալի Բալասանեանն ասաց, թէ ինքը նման փաստաթղթեր չի ընդունում, «դրանք անլուրջ են»։
«Այդ հողերի վրայ մարդիկ են ապրում, դուք ինչպէ՞ս եք պատկերացնում հող յանձնելը»,- ասաց Բալասանեանը՝ աւելացնելով, որ համոզուած է՝ նման բան հնարաւոր չէ, ո´չ Հայաստանում եւ ո´չ էլ Սփիւռքում մարդիկ դա թոյլ չեն տա։
comments
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ
Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին