Ապատեղեկատուութիւն է. ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ չի հրաւիրել

By Yerkir Media | Sunday, 24 July 2016




araratnews.am կայքը տեղեկութիւն է հրապարակել, թէ իբր տեղեկութիւններ են շրջանառւում, որ Կառավարութիւնը հրաժարական է ներկայացնելու, որը պայմանաւորուած է Սասնա ծռերի հետ ընթացող բանակցութիւններով: Կայքը նաեւ գրել է, թե իբր այս ամենով պայմանաւորուած էլ այս պահին ՀՅԴ Գերագոյն մարմինը հրավիրել է արտահերթ նիստ: Թէ որն է նման ապատեղեկատուութեան հրապարակման իմաստը, թէ իբր ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ է հրաւիրել, առնուազն տարօրինակ է:

Նշենք, որ Երկիր Մետիայի թղթակցի հետ զրոյցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղուան Վարդանեանը պատմեց, որ այսօր նախ առաւօտեան 11-ին Խոր Վիրապում ներկայ է գտնուել 40 նորագիր դաշնակցականների երդման արարողութեանը, այնուհետեւ եղել է Ազատութիւն ռատիոկայանի հիւրը, իսկ այժմ էլ Արարատի մարզում կուսակցական ընկերների հետ հանդիպմանն է:

 




comments