By ARF Press Office | Saturday, 30 July 2016

Սիրելի հայրենակիցներ,
Յուլիսի 29–ի երեկոյեան տեղի ունեցաւ այն, ինչը բացառելուն ուղղուած էին բազմաթիւ քաղաքական, հասարակական կազմակերպութիւնների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խօսքն ու գործը:
Ցաւոք, ողջամտութեան ու հանդուրժողականութեան կոչերն ու յորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակութեան ամենալայն զանգուածին բաւարարող լուծման բերող ջանքերը առայժմ ցանկալի արդիւնքի չեն հասել, երկխօսութեան փխրուն գործընթացը խանգարուեց: Մէկ կողմից հանրահաւաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղուած որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, միւս կողմից՝ իրաւապահների անհամարժէք ու որոշ դէպքերում նոյնիսկ հակաօրինական գործողութիւնները հանգեցրին այսօրուայ իրողութեանը: Ոստիկանութեան կողմից առանձին դէպքերում անհամաչափ ոյժ է կիրառուել ոչ միայն հանրահաւաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունէութիւնն իրականացնող լրագրողների, այլև գործընթացի հետ որևէ առնչութիւն չունեցող քաղաքացիների հանդէպ: Ցաւոք տեղ են գտել նաև թաղային հեղինակութիւնների և կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու և ցուցարարների հետ հաշուեյարդարի երեւոյթներ: Մենք խստօրէն դատապարտում ենք տեղի ունեցածը և անհրաժեշտ ենք համարում անյապաղ պատժել բոլոր մեղաւորներին:
Մէկ անգամ ևս հաստատում ենք. գործընթացները պէտք է տեղափոխուեն բացառապէս իրաւական, օրինական դաշտ, պէտք է բացառուեն բռնութեան ու նոր բախումների ցանկացած դրսևորում: Պէտք է հրաժարուել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց:
Ակնյայտ է, որ երկրում առկայ իրավիճակը չի գոհացնում հասարակութեան լայն շերտերին և անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապէս վերափոխելու ուղղութեամբ: Խաղաղ հանգուցալուծումը հնարաւոր դարձնելու համար, զինուած խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահաւաքների կազմակերպիչները պէտք է հրաժարուեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ֊օրինական մեթոտներից ու ծայրայեղական քայլերից. իսկ իշխանութիւնը, պիտի բացառի զինուած խմբի անդամների հետ հաշուեյարդար տեսնելու հնարաւորութիւնը եւ ժողովրդի նկատմամբ՝ իրաւապահ մարմինների կողմից անհամաչափ գործողութիւնները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինուած խմբի յանձնուելը հնարաւոր դարձնելու, հասարակական կեանքը բնականոն հուն վերադարձնելու համար:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ