Սեֆիլյանի անունից յայտարարութիւնն է տարածուել, որում ասւում է Սասնայ ծռերի՝ զէնքը վայր դնելու պայմանի մասին

By Yerkir Media | Saturday, 30 July 2016



Ժիրայր Սեֆիլյանի անունից հայտարարություն է տարածվել, որում ասվում է <<Սասնա ծռերի>>՝ զենքը վայր դնելու պայմանի մասին.

<<Վերջին  3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված եւ հարգված  անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից հետո:

Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ  եւ մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումն ու շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է  վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ եւ իր մեջ:

Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը,  որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է:

Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը:
Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում  մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել: Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը եւ ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը:

Հակառակ այս ամենի, ինչպես նաեւ՝ հակառակ  ռեժիմի կողմից Սասնա Ծռերի եւ հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող նենգ գործողությունների, ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը:

Եվ ուրեմն, այսօր Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը  ընկնում է Սերժ Սարգսյանի վրա>>,-ասված է Ժիրայր Սեֆիլյանի հաղորդագրության մեջ:

 

comments