By Yerkir Media | Sunday, 31 July 2016

Ուրբաթ օր կառավարութեան կողմից հաստատուեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի կողմից ներկայացրած` 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարութիւնը:
Դավիթ Լոքյանը նշեց, որ ռազմավարութեան փաստաթուղթը մինչև կառավարութեանը ներկայացնելը մի քանի փուլերով քննարկման է անցել նախարարութեան հասարակական խորհրդում, այնուհետ Հանրային խորհրդում, քննարկմանը մասնակցել են ԵՄ դեսպանները և համապատասխան ոլորտի մասնագէտները:
2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարութիւնը ներառում է տարածքների մրցունակութեան բարձրացման խնդիրը:
<<Մեր երկիրը իր բնակչութեամբ կենտրոնացած է Երևանում, և Երևանի ու մարզերի միջև զարգացման անհամաչափութիւնը մեծանում է տարեցտարի, մէկ շնչի հաշուարկով Երևանում ՀՆԱ-ն կազմում է 140 միաւոր, իսկ մարզեր ունենք, որտեղ այն հասնում է 40-ի: Այս անհամաչափութիւնը վերացնելու համար, ռազմավարութիւնը դնում է հիմնական սկզբունքներ, որոնք պէտք է բարձրացնեն տարածքների մրցունակութիւնը, որպէսզի մասնաւոր բիզնեսը կարողանայ գնալ դէպի մարզեր, և որպէսզի սոցիալական, կենցաղային ենթակառուցուածքները զարգանան մարզերում>>,- ասաց Դավիթ Լոքյանը:
Նախարարը նշեց, որ ռազմավարութիւնը վերցրել են ԵՄ որոշ երկրների փորձից, որոնք իրենց բնակչութեան թուով չեն գերազանցում 6 միլիոնը, տարածքի չափով էլ չեն գերազանցում 90 հազար քառակուսի կիլոմետրը, և համարւում են բարձր լեռնային տարածքներ: Այդպիսի երկրներ են Մակեդոնիան, Խորվաթիան, Ալբանիան, որոնց փորձը դրուած է ռազմավարական փաստաթղթի հիմքում:
Ռազմավարութեան նպատակն է` վերացնել անհամաչափութիւնը տարածքների միջև :
<<Մինչև 2025թ. պէտք է կարողանանք մօտ 10 տոկոսով աւելացնել ոչ ֆորմալ գիւղատնտեսութեամբ զբաղուող աշխատատեղերի թիւը, 50-60 հազար նոր աշխատատեղեր պէտք է լինեն մարզերում: ՀՆԱ-ի տարբերութիւնը պէտք է նուազի Երևանի ու մարզերի միջև: 2017 թ-ին մարզերը պէտք է ունենան տարածքների գործառնական զարգացման ծրագիր, որը պէտք է հաստատուի վարչապետի գլխաւորութեամբ յատուկ խորհրդի կողմից: Ներդրումային գործընթացները պէտք է սկսեն այդ տարածքներում` նպատակ ունենալով պահպանել համաչափութիւնը Երևանի ու մարզերի միջև, դրան կնպաստի տարածքային զարգացման ներդրումային հիմնադրամը>>,- ասաց Դավիթ Լոքյանը:
Վարչապետը յաւելեց, որ իսկապէս բաւական աշխատանք է կատարուել այդ ռազմավարութեան վրայ: <<Կարծում եմ` ճիշտ ուղու վրայ ենք, պէտք է գնանք առաջ>>,- ասաց Հովիկ Աբրահամեանը:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ