Կառավարութիւնը արտօնութիւն տրամադրեց Ռուսալ Արմենալ-ի ներդրումային ծրագրին

By Yerkir Media | Sunday, 31 July 2016



ՀՀ կառավարութիւնը երեք տարով յետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակներում <<Ռուսալ Արմենալ>> ընկերութեան կողմից ապրանքների ներմուծման դէպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշուարկուած աւելացուած արժէքի հարկի գումարների վճարման ժամկէտը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերութեան նպատակն է արտադրական հզօրութիւնների աստիճանական աւելացումը և ապրանքային արտադրանքի անուանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.4 մլրդ դրամի ներդրում, որից մօտ 816 մլն դրամը` վառարաններ ձեռք բերելու համար: <<Վերոնշեալ ներդրումների շնորհիւ հնարաւոր կլինի տեղադրել լեհական արտադրութեամբ ժամանակակից վառարաններ: Ներդրումային ծրագրի իրագործման արդիւնքում կստեղծուի մինչև 4 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.- 378, 2017թ.- 389 և 2018թ.-389 հազ. դրամ>>,- ասաց Մինասյանը:

 

comments