By Yerkir Media | Monday, 01 August 2016

<<Սասնայ ծռեր>> զինուած խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրոյցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զէնքը և դուրս են գալու Ոստիկանութեան ՊՊԾ գնդի տարածքից:
Նշենք, որ աւելի վաղ ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գնդի տարածքում գտնուող զինուած խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը յայտարարութիւնն է արել, որում յայտնել է խմբի յանձնուելու պատրաստակամութեան մասին։
Վարուժան Ավետիսյանը, զանգահարելով <<Առաջին լրատուական>>, յայտարարութիւն մէջ մասնաւորապէս նշել է.
<<Ոստիկանութիւնն այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարութիւն, ոտքից հարուածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրաւորեցին: Մենք թիւով էապէս նուազել ենք, մօտաւորապէս 20-ն ենք մնացել, երեկ գիշեր գրոհի փորձ ձեռնարկեցին, մեքենայով պատը ջարդեցին, յետոյ կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով փորձեցինք երկխօսութիւն մտնել իրենց հետ: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք:
Առաջացած իրավիճակում ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնուել ոստիկանութեան և այլ ծառայողների հետ, երկուստեք ծանր կորուստներ ունենալ, հեղելով այն մարդկանց արիւնները, որոնք քիչ առնչութիւն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ, միւսը՝ չգնալ արիւնահեղութիւնն և շարունակել պայքարը, մնալ ռազմագերու կարգավիճակում, շատ ծանր որոշում էր մեր համար, որոշեցինք ընտրել ռազմագերու կարգավիճակը:Մեր առաքելութիւնը համարում ենք կատարուած:
Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարուած, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դէմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականութիւն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արիւնը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, մեր կեանքը ոչինչ ենք համարում: Ժողովրդական ընդվզումը շարունակւում է, մեր ժողովուրդը պէտք է պայքարի, սա ազգային ազատագրական պայքար է: Չենք թողնի որ մեր երկիրը դառնայ ռուսական նահանգ: Զգում ենք ժողովրդի շունչը, յաղթանակը մօտ է, կոչ ենք անում հայ ժողովրդին որոշումը ընդունել՝ դրական քայլ և շարունակելով պայքարը հետևել բանտից մեր կոչերին:
Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամէնը կայծն ենք տուել, ժողովուրդը կշարունակի:
Ցաւօք, այդպէս չեղաւ. ժողովուրդը մի քիչ դանդաղ շարժուեց և ունեցանք այս հանգուցալուծումը, բայց թող դա չընկճի մեր ժողովրդին: Հաստատակամ ենք շարունակելու ենք մեր պայքարը>>:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ