Պավել Մանուկյանը կալանաւորուեց երկու ամիս ժամկէտով

By Yerkir Media | Monday, 01 August 2016

Պավել Մանուկյանին այսօր երկու ամիս ժամկէտով կալանաւորել են: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ՝ դատարանը բաւարարել է նախաքննական մարմնի միջնորդութիւնը:

Աւելի վաղ Պավել Մանուկյանը ցանկութիւն էր յայտնել դատարանում ներկայ գտնուել որոշման կայացմանը: Նրան <<Էրեբունի>> հիւանդանոցից դատարան էին տեղափոխել <<Շտապօգնութեան>> մեքենայով պատգարակով: Դատարանից Պավել Մանուկյանին տեղափոխել են <<Դատապարյալների հիւանդանոց>> քրեակատարողական հիմնարկ:


comments