* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Դիլիջանի Միջազգային Դպրոցի Կառուցման Առաջին Փուլին Ծաւալը՝ 85 Միլիոն Տոլար

Wednesday, 23 November 2011     |    |   

Source: Asbarez
Tags: armenia, education

ՏԱՒՈՒՇ.- Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեան, Նոյեմբեր 22ին աշխատանքային այցով մեկնեցաւ Տաւուշի մարզ, եւ մարզպետ Ա. Ղուլարեանի, ուժանիւթի եւ բնական պաշարներու փոխնախարար Լ. Շահվերդեանի եւ այլ պատասխանատուներու ուղեկցութեամբ, ան նախ այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական հրապարակ ու ծանօթացաւ կատարուող աշխատանքներու ընթացքին:

Դպրոցի շինարարութեան ծրագիրի առաջին փուլը, որուն ծաւալը կը կազմէ 80-85 միլիոն տոլար, արդէն իսկ մեկնարկած է այս ամրան, եւ աշխատանքները կ՛ընթանան ժամանակացոյցին համապատասխան:

Դիլիջանի մէջ Ա. Գէորգեան ներկայ գտնուեցաւ նաեւ «Արմէնիա ինֆօ» տեղեկատուական կայանի կառավարման համակարգի շնորհահանդէսին, որուն կը մասնակցէին նաեւ Ազգային վիճակագրական ծառայութեան նախագահ Ս. Մնացականեան, ՄԱԿի մանկական հիմնադրամի հայաստանեան ներկայացուցիչ Հ. Ահրենս, Լոռիի եւ Տաւուշի մարզպետները ու պաշտօնատար այլ անձինք: Համակարգը մշակուած է Ազգային վիճակագրական ծառայութեան կողմէ՝ ՄԱԿի Զարգացման ծրագիրին աջակցութեամբ:

Փոխվարչապետը այնուհետեւ մեկնեցաւ Իջեւան եւ մարզպետարանին մէջ խորհրդակցութիւն ունեցաւ Տարածքային կառավարման նախարարութեան ու մարզպետարանի պատասխանատուներուն մասնակցութեամբ:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement