ՀՅԴ Մարմինների Խորհրդաժողով Երեւանում

By ARF Press Office | Monday, 24 October 2016

2016 թվականի հոկտեմբերին 22-23-ին Երեւանում գումարվեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցեցին Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, ինչպես եւ մամլո  պատասխանատուները

Խորհրդաժողովի օրակարգում էին Հայաստանում համակարգային բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կառավարության վերջին փոփոխություններին վերաբերող հարցերը:

Առանձնահատուկ կարեւորեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը հանրության համար տեսանելի դարձնելու, առաջիկա համապետական ընտրությունները օրինականության ու ժողովրդավարության առումով անխոցելի  իրականացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդաժողովն անդրադարձավ նաեւ ապրիլյան քառօրյա  պատերազմին, ԼՂՀ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվող սահմանադրական փոփոխություններին եւ այլ հարցերի:

Անդրադարձ եղավ կուսակցության քարոզչական աշխատանքներին եւ դրանց կատարելագործման անհրաժեշտությանը՝ հիմնվելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների վրա:

Օրակարգային հարցերի շուրջ ծավալվեց լայն  քննարկում:

 


comments