ՀՅԴ պահեստային գումարտակը վարժութիւններէ ետք պատրաստ պիտի ըլլայ պատերազմի

By Horizon Weekly | Friday, 20 January 2017

ՀՅԴ Գերագոյն մարմնի (ԳՄ) ազատամարտիկներու հարցերով եանձնախումբի կոչին արձագանգած է 650 քաղաքացի, որուն հիման վրայ ձևաւորուած է պահեստային գումարտակ։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցի ընթացքին յայտնեց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկներու հարցերով եանձնախումբի ղեկավար,  պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը՝ աւեցլնելով, որ գումարտակը  հետագային մարտի դաշտին վրայ պիտի գործէ Պաշտպանութեան նախարարութեան հետ համագործակցաբար։

<<Ապրիլեան դասերը մեզ ստիպեցին, որպէսզի սպառնալից ժամանակահատուածում ձևաւորենք գումարտակ, որպէսզի պատրաստ լինենք լայնամասշտաբ գործողութիւնների վերսկսման դէպքում ՝ աւելի կազմակերպուած, աւելի արագ օգտակար լինել սահմանների պաշտպանութեան գործին։

Արտաշէս Մխիթարեանն ընդգծեց, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է սադրանքների դիմել և պատահական չէ ասուած՝ եթէ խաղաղութիւն ես ուզում, պիտի պատրաստ լինես պատերազմի։

<<Հիմա ստորաբաժանումների ձևաւորման աշխատանքներ են ընթանում, կամաւորներն՝ ըստ մարզերի բաշխւում են ջոկատների, վաշտերի։ Աշխատանքների աւարտից յետոյ կը սկսենք անցկացնել վարժական հաւաքներ՝ համաձայնեցուած Պաշտպանութեան նախարարութեան հետ։ Իւրաքանչիւր  զինուոր իմանալու է իր տեղը մարտի դաշտում, խրամաբջիջը, իր կրակի ուղղութիւնը, հակառակորդի յարձակման հաւանական ուղղութիւնը>>,- յայտնեց ան։

Tert.am-ը գնդապետին հարց տուաւ, թէ ինչո՞վ  պիտի տարբերի գումարտակը ազատամարտիկներու այլ միութիւններէ՝ <<Ազատամարտիկների դաշինք>>,էն Երկրապահներէն (ԵԿՄ), <<Երդուեալ ազատամարտիկներ>> միութիւնէն, <<Արցախեան պատերազմի վեթերաններ>> միութիւնէն՝ Արտաշէս Մխիթարեանը պատասխանեց, որ միութիւնը պիտի կազմաւորուի <<Շուշիի>> առանձնակի գումարտակի կորիզի հիման վրայ՝ համալրուած երիտասարդներով։

<<Հիմնականում մինչև 45 տարեկան տղաներ են։ Կորիզը՝ այսինքն՝ նախաձեռնողները, հիմնադիրները  <<Շուշիի>> առանձնակի գումարտակից են, այդ թւում՝ գիտէք՝ ես>>,- շեշտեց ան։

Գնդապետը վստահեցուց, որ իրենք այլ միութիւններու հետ մրցակցելու խնդիր չունին։ <<Կուսակցական պատկանելիութեան խնդիր չկայ, քաղաքական հարցերում երբեք չի հոլովուելու գումարտակի անունը, դա բացառուած է>>,-եզրափակեց Մխիթարեան։

 


comments