ԱՄՆում մահացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած 110ամեայ Ալեքսան Մարգարեանը

By Asbarez | Saturday, 28 January 2017

 

0128survivor

Լոս Անջելեսում 110 տարեկանում կեանքից հեռացել է Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրզ եղած հայերից եւս մէկը՝ Ալեքսան Մարգարեանը:

0128survivor1

Ինչպէս յիշեցնում է Horizon Weekly-ն, 2014ին վերջինս Ցեղասպանութեան մասին իր յուշերի մասին խօսել էր Կինոյի հայկական հիմնադրամին տուած հարցազրոյցում: Եւս մէկ հարցազրոյց 2016ի աշնանը նա տուել էր Լոյոլայի Իրաւաբանական դպրոցի հայ ուսանողների միաւորմանը:

Ալեքսան Մարգարեանը մահացել է Յունուարի 15ին, իսկ յուղարկաւորութիւնը տեղի է ունեցել Յունուարի 24ին:

Նա ծնուել է Կեսարիայում (ներկայում՜ Կայսերի), 1906ին: Մարգարեանի ընտանիքի ողջ մնացած անդամները՝ մայրն ու տատիկը, 1920ականներին տեղափոխուել են Բէյրութ: Ալեքսանը արհեստավարժ վարպետ է եղել եւ տարատեսակ իրեր է պատրաստել:

1980ականներին ուստա Ալեքսանը տեղափոխուել է Լոս Անջելես, որտեղ էլ ապրել է կեանքի մնացած տարիները:


comments