By Yerkir Media | Sunday, 05 March 2017

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը գումարել է հանդիսաւոր հաւաք՝ ազդարարելով քարոզարշաւի մեկնարկը։ Քարոզարշաւի մեկնարկի միջոցառմանը ներկայ են ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտապի պետ Աղուան Վարդանեանի բացման խօսքը:
Հարգելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ ընկերներ,
Թանկագին լրագրողներ,
Դաշնակցութիւնը սկսում է նախընտրական քարոզարշաւը մեր պլատֆորմի ներկայացմամբ։ Որովհետեւ մենք, ի տարբերութիւն շատ-շատերի, գաղափարախօսութիւնն, ծրագիր, արժեհամակարգ, փորձառութիւն ունեցող կուսակցութիւն ենք։ Սկսում ենք՝ ՙՙՆոր սկիզբ, արդար Հայաստան՚՚ կարգախօսով։ Մեզ համար արդարութիւնը հիմքերի հիմքն է։ Արդարութիւնը հայ ժողովրդի տեսակի, բնոյթի, էութեան մէջ է։ Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ազատ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ, զարգացող, ինքիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրաւունքի Հայաստանն է։
Մենք դրան հասնելու ենք։ Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխութիւնների նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խօսում են փոփոխութիւններից, մենք այդ փոփոխութիւններն անում ենք։
Հիմա ես Ձեզ մի քանի պարզ հարց ունեմ։
Խնդրում եմ՝ Ձեր մտքում պատասխանէք այս հարցերին, եւ ընտրութիւնը ակնյայտ կը դառնա։
Դաշնակցութիւնն է Ձեր կուսակցութիւնը։
Դաշնակցութեան գաղափարները յաղթելու են։
Յաղթելու է Հայաստանը։
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ