Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է

By Yerkir Media | Sunday, 05 March 2017



Այսօրուանից պաշտօնապէս մեկնարկեց նախընտրական քարոզարշաւը: 5 կուսակցութիւն, 4 նախընտրական դաշինք՝ 1539 պատգամավորութեան թեկնածուներով առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին կը պայքարի պատգամաւորի արդեն 101 աթոռի համար:

Նոր ընտրական օրէնսգրքով օրէնսդիր մարմնի անդամների թիւը կրճատուել է, նախկին 131-ի փոխարէն դառնալով 101: Կուսակցութիւններից ընտրապայքարում կը լինեն Հանրապետական, <<Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն>>, <<Ազատ դեմոկրատներ>>, <<Հայկական վերածնունդ>>  եւ <<Հայաստանի կոմունիստական կուսակցութիւնները>>: Ընտրողների ձայների համար կը պայքարէն Կոնգրես-ՀԺԿ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան, <<Ելք>> եւ Ծառուկեան դաշինքները:

Այս ընտրութիւնները տեղի են ունենալու նոր ընտրական օրէնսգրքով, այսինքն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով:

comments