By Aztag Daily | Tuesday, 04 April 2017

Մէկ տարի է անցել Արցախի դէմ Ազրպէյճանի սանձազերծած լայնածաւալ պատերազմական գործողութիւններից:
Կրկին ու կրկին խոնարհւում ենք հայրենիքի պաշտպանութեան դիրքերում հերոսաբար զոհուած զինուորների, սպաների ու քաղաքացիների յիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կեանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխութիւններ նախաձեռնել: Նրանք են վաղուայ հզօր Հայաստանի երաշխաւորը:
Համայն հայութիւնը այդ օրերին բացառիկ համախմբուածութիւն եւ միասնականութիւն դրսեւորեց:
Այսօր` մէկ տարի անց էլ Ազրպէյճանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողութիւններ է ձեռնարկում, դարձեալ հայ զինուորներ են զոհւում: Ազրպէյճանը խոչընդոտում է Վիեննայում ու Ս. Փետերսպուրկում միջնորդների մասնակցութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների գործադրումը:
Հայ յեղափոխական դաշնակցութիւնը`
– Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագիր, ինչը այլ պետութիւնների կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման խթան կը դառնայ:
– Պահանջում է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող երկրների իշխանութիւններից լինել անաչառ եւ տարածաշրջանը ապակայունացնող Ազրպէյճանին զսպելու քայլեր ձեռնարկել:
– Վստահ է, որ մեր երկրում սկսուած որակական փոփոխութիւնները շարունակելու եւ ամրապնդելու երաշխիքը քառօրեայ պատերազմի օրերի հայութեան դրսեւորած միասնականութիւնն է:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ