Վարչապետը կը խոստանայ կենսագործել ժողովուրդի ակնկալութիւնները

By Asbarez | Wednesday, 05 April 2017

 

0405karenkarapetyan

ԵՐԵՒԱՆ - Վարչապետ Կարէն Կարապետեան Facebook-ի իր էջի վրայ գրած է.

<<Ապրիլ 2ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրութիւնները: Հանրութեան բոլոր հատուածների համար անվիճելի է, որ այս ընտրութիւններն անցկացուեցին աւելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին:

Շնորհակալ եմ ընտրութեանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիւ եւ պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսեւորելու համար: Այն քուէն, որ ստացել է մեր թիմը, պարտաւորեցնում է: Մենք յստակօրէն գիտակցում ենք այն պատասխանատուութիւնը, որը ստանձնում ենք եւ հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրուած փոփոխութիւնների մանդատը կեանքի կոչելու:

Առջեւում մեզ սպասւում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժուար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խօսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից:

Խօսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպէսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպէսզի մեր երկրի ամէն քաղաքացի իրեն աւելի լաւ զգայ, քան նախկինում>>։

 



comments