Հադրութի մէջ զոհուած ազատամարտիկներին նուիրուած յուշարձանի բացում

By Asbarez | Friday, 12 May 2017

0513Hadrout

ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը Մայիսի 12ին այցելել է Հադրութի շրջան եւ Ակնաղբիւր գիւղում մասնակցել զոհուած ազատամարտիկների յիշատակը յաւերժացնող յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման յուշարձանների կառուցումը՝ նշելով, որ այն իւրայատուկ ուխտավայր է դառնում գալիք սերունդների համար:

Հայրենիքի պաշտպանութեան համար մղուած մարտերում ցուցաբերած արիութեան ու խիզախութեան համար եւ Յաղթանակի տօնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի ու Շուշիի ազատագրման 25ամեակի կապակցութեամբ, նախագահ Սահակեանը պետական բարձր պարգեւներ է յանձնել մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Յարութիւնեանը եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներ:

 


comments