Ջերմուկի մէջ հանքային ջուրի լողաւազաններ կը կառուցուին

By Asbarez | Saturday, 17 June 2017

0617chermoug

ԵՐԵՒԱՆ - Համաշխարհային դրամատան միջոցներով, Ջերմուկի մէջ 10 միլիոն տոլարի ներդրում պիտի կատարուի՝ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:

Հայաստանի քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահ Նարեկ Սարգսեան Ուրբաթ, 16 Յունիսին, լրագրողներու հետ հանդիպման մը ընթացքին յայտնեց, որ Ջերմուկի քաղաքային զբօսայգին ամբողջութեամբ պիտի վերանորոգուի, լիճի հարեւանութեամբ պիտի կառուցուին տաք հանքային ջուրով լողաւազաններ:

<<Ջերմուկում կայ ձոր, որտեղից դէպի վերեւ լինելու է վերելակ: Քաղաքում առհասարակ լինելու է ամբողջական վերանորոգում՝ բնակելի հատուածի շէնքերի ճակատների, մայթերի, փողոցների, եզրաքարերի, լուսաւորութեան: Այստեղ նաեւ կառուցուելու է բացօթեայ ամֆիթատրոն, նախագծերի էսքիզները քննարկելու ենք յաջորդ շաբա>>չ, ընդգծեց քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահը:

 



comments