facebook twitter links
November 24 2017 | 3:05pm AET

Աշոտ Սիմոնեան նշանակուեցաւ Արագածոտնի մարզպետ

Source: Asbarez | Friday, 14 July 2017
Email  |  Print 
0714ashodsimonian

ԵՐԵՒԱՆ - Կառավարութիւնը իր Հինգշաբթի, 14 Յուլիսի նիստին, ազատեց Գաբրիէլ Գէօզալեանը Արագածոտնի մարզպետի պաշտօնէն եւ նոր մարզպետ նշանակեց Դաշնակցութեան կողմէ առաջադրուած Աշոտ Սիմոնեանը:

Վարչապետ Կարէն Կարապետեան, դիմելով նորանշանակ մարզպետին՝ ըսաւ. <<Պարո՛ն Սիմոնեան, ձեր գործառոյթները գիտէք, մեր ակնկալիքները գիտէք, տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպալ (հիմնովին-Խմբ.) պէտք է փոխենք, այնպէս որ ձեզ յաջողութիւն եմ ցանկանում>>:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչէ Տէրտէրեան նոյն օրը նոր մարզպետը ներկայացուց Արագածոտնի մարզպետարանի անձնակազմին:

 




More Headlines