By Asbarez | Saturday, 29 July 2017
ԵՐԵՒԱՆ, <<Արմրադիօ>> - Լրագրող Լիլիթ Մուրատեան կը տեղեկագրէ հետեւեալը.
<<Ընդունելութեան քննութիւններն աւարտուած են, արդիւնքներն ամփոփուած: Պատկերը, որ արձանագրել են բուհական (համալսարանական) քննութիւնները, մասնագէտների մի մասն աղէտալի է համարում, միւս մասը յորդորում է խուճապի չմատնուել, երրորդները առաջարկում են ճիշդ եզրայանգումներ անել: Բուհական տեղերի կէսից աւելին չի լրացուել եւ թափուր է տեղերի մօտ 60 տոկոսը:
Հայաստանի բուհական համակարգը՝ մասնաւոր ու պետական հատուածներով, մօտ 20,000 տեղ ունի: Այս տարի բուհ ընդունուել է մօտ 9000 դիմորդ, այսինքն՝ բուհական համակարգի տեղերի կէսից աւելին՝ 11 հազարը կամ մօտ 60 տոկոսը, մնացել է թափուր: Պատկերը որոշակիօրէն փոխել են ընդունելութեան երկրորդ փուլի արդիւնքները, բայց՝ ոչ էականօրէն: Թէ ինչո՛ւ է այս պատկերը ձեւաւորուել, մասնագէտները պատճառների մի ամբողջ շարք են նշում՝ արտագաղթից, դեմոգրաֆիկ իրավիճակից մինչեւ օտարերկրեայ բուհերի առաջացրած սուր մրցակցութիւն: Մասնագէտների մի մասն այս պատկերը ճգնաժամային է որակում, միւսը յորդորում է խուճապի չմատնուել: Երկրորդ խմբում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրէն Աշոտ Բլէյեանն է:
<<Մեծ հաշուով ոչինչ տեղի չի ունեցել, ինչքան սովորող կարող էր դիմել՝ դիմել է, ուղղակի բուհերի քանակն է շատ եւ նրանց հնարաւորութիւնն ընդունել շրջանաւարտներ աւելի մեծ է>>:
Բլէյեանը խնդիրներն այլ դաշտում է տեսնում՝ դպրոցում, բարձրագոյն կրթութեան համակարգում: Համոզուած է, որ այս իրավիճակից ելքեր պէտք է գտնի հէնց բուհը, քանի որ ուսանողների թուի կրճատումը խնդիրներ է առաջացնելու առաջին հերթին իր համար: Բուհը պէտք է մտածի, թէ ինչպէս է լրացնելու, ինչ նոր բան է անելու, ինչն է վերափոխելու՝ ասում է Բլէյեանն ու արձանագրում, որ բուհերի քայլերն առայժմ չի տեսնում:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ