By Asbarez | Wednesday, 13 September 2017
ԵՐԵՒԱՆ - ԱԺում <<Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունէութիւնը շարունակելու մասին>> համաձայնագիրը վաւերացնելու մասին ՀՀ օրէնքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան գիտութեան պետական կոմիտէի նախագահ Սամուէլ Յարութիւնեանին:
<<Հայաստանի Հանրապետութիւնում կա՞յ միջուկային զէնք արտադրելու գիտական պոտենցիալ (կարողութիւն, կարելութիւն-Խմբ.), եւ կա՞յ տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) պոտենցիալ նման խնդիրներ իրականացնելու համար>>, հետաքր-քրուեց պատգամաւորը:
Սամուէլ Յարութիւնեանը պատասխանեց. <<Այսօր կան հայ մասնագէտներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ովքեր տիրապետում են խնդրին եւ կարող են ցանկացած ժամանակ այս խնդրով զբաղուել, իսկ ինչ վերաբերում է տեխնիկական միջոցներին, ցաւօք, այսօր Հայաստանում բացակայում են տեխնիկական միջոցները նման խնդիրներ լուծելու համար, քանի որ սա բաւականին լուրջ գումարներ է պահանջում, իսկ նման միջոցներ առայժմ չունենք>>:
comments
Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի Կոչը
Հայկական Կարմիր Խաչ Կ՛ահազանգեց, Որ Ատրպէյճանի Կարմիր Մահիկը Կը Խախտէ Շարժման Սկզբունքները
Կոչ Աւստրալիահայ գաղութին՝ բոլորս Արցախի կողքին
Ահաւոր Արկած Երեւան-Գիւմրի Ճամբուն Վրայ. Զոհուած Է 11 Հոգի
Էրտողան. «Զանգեզուրի Միջանցքի Անյապաղ Բացումը Կարեւոր Է Կարգաւորման Համար»