Դաշնակցական երիտասարդները քննարկել են տարկէտման իրաւունքի սահմանափակման հարցը

By Asbarez | Tuesday, 14 November 2017

1114arfyouth

ԵՐԵՒԱՆ - ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան (ՀԵՄի) համահայաստանեան դիւանների հաւաքի ընթացքում քննարկուել է տարկէտման իրաւունքի սահմանափակման հարցը։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը 2017թ. Նոյեմբերի 10-12ը Երեւանում կազմակերպել էր Համահայաստանեան երիտասարդական կառոյցների ներկայացուցիչների հաւաք:

Հաւաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀՅԴ ՀԵՄի մասնաճիւղերի շուրջ 60 անդամներ: Հաւաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց մէկամեայ գործունէունէութեան զեկոյցները՝ հանդիպելով կուսակցական եւ քաղաքական գործիչների հետ, քննարկելով երիտասարդութեանը յուզող մի շարք հարցեր:

Սեմինար-քննարկումների ընթացքում առաջադրուած նոր մօտեցումների եւ գաղափարների արդիւնքում մասնակիցները նախատեսում են մշակել գործունէութեան նոր ծրագեր, որոնք միտուած կը լինեն մարզերում երիտասարդութեան ազգային եւ հանրային շահերի պաշտպանութեան շուրջ համախմբմանն ու երիտասարդութեան առջեւ ծառացած արդի խնդիրների լուծմանը:

Կարեւորելով պարտադիր զինուորական ծառայութիւնից տարկէտման իրաւունքի սահմանափակումների դէմ կազմակերպուած ուսանողական վերջին ցոյցերն ու դասադուլները, ՀՅԴ ՀԵՄի համահայաստանեան դիւանների հաւաքը քննարկեց նաեւ ստեղծուած իրավիճակը՝ փաստելով հետեւեալը.

  1. Ամիսներ առաջ, ՀՀ ՊՆ նախաձեռնութեամբ կայացած <<Ես եմ>> եւ <<Պատիւ ունեմ>> ծրագրի հանրային քննարկումների ընթացքում ՀԵՄ շարքերից առաջարկուել են մի շարք տեսակէտներ եւ մտահոգութիւններ, որոնց քննարկելու նպատակով միութիւնը նախացեռնել է ընկերային հաւաքներ՝ հրաւիրելով ՀՅԴ ԱԺ խմբակցութեան եւ համապատասխան ոլորտներում փորձառութիւն ունեցող ընկերների: Քննարկումների ընթացքում հետաքրքրութիւն ցուցաբերած երիտասարդնարը ստացել են իրենց յուզող հարցերի պատասխանները.
  2. Քննարկումների արդիւնքում կազմուել է առաջարկութիւնների փաթեթ, որը ներկայացուել է խորհրդարանում ՀՅԴ խմբակցութեան կողմից ու ներառուել կուսակցութեան դիրքորոշումների մէջ.
  3. Ողջունելով ուսանողութեան եւ երիտասարդութեան քաղաքացիական եւ քաղաքական ակտիւութիւնը (աշխուժութիւնը-Խմբ.), գնահատելով երկրում ընթացող բարեփոխումների եւ ներքաղաքական իրադարձութիւնների հանդէպ երիտասարդութեան ուշադրութիւնը, յորդորում ենք դասադուլ անցկացնող ուսանողներին՝ Հայաստանի պաշտպանութեան եւ կրթութեան ոլորտում ընթացող բարեփոխումներին անդրադառնալ առաւել ամբողջական եւ գլոբալ (ընդհանուր-Խմբ.) ելնելով պետութեան առջեւ ծառացած ազգային անվտանգութեան եւ գիտակրթական հասարակութեան ձեւաւորման առաջնահերթութիւններից: Այս առումով զինուորական ծառայութիւնից տարկէտման իրաւունքի առաջադրուող փոփոխութիւններն ամենեւին խոչընդոտ չեն կարող հանդիսանալ ուսանողների՝ գիտութեամբ զբաղուելու իրաւունիքի արդիւնաւէտ իրացմանը, քանզի առաջադրւում են նաեւ մի շարք այլընտրանքային լուծումներ, որոնք ընդլայնում են ուսանողների զինուորական ծառայութեան ընտրութեան հնարաւորութիւնները.
  4. Պետութիւն-քաղաքացիական հասարակութիւն, պետութիւն-երիտասարդութիւն երկկողմանի պատասխանատուութեան եւ հոգատարութեան առկայութիւնը պետութեան ամրութեան կարեւորագոյն գրաւականներից են: Այս գաղափարի համընդհանուր ընկալումն ու գործադրումը կը յանգեցնի կուռ պետութեան եւ բարձր իրաւագիտակցութեան մակարդակ ունեցող հասարակութեան ձեւաւորման: Ըստ այդմ, առաջարկում ենք շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից ձեւաւորել նախաձեռնող խումբ եւ սկսել ակտիւ ուսանողական-երտասարդական քննարկումներ՝ <<Բարեփոխումներն ու երիտասարդութեան մօտեցումները>> խորագրով.
  5. Սոյն առաջարկն ընդունելու պարագայում ՀՅԴ ՀԵՄը պատրաստ է իր կարողականութեամբ նպաստել այդ քննարկումների կազմակերպական աշխատանքներին, ինչպէս նաեւ քննարկումների արդիւնքում առաջադրուած տեսակէտների գործադրման կառուցողական քայլերին:

 

ՀՅԴ ՀԵՄ-Ի

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

 

13.11.2017 թ.

Ք. Երեւան

 

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement