Արցախի պիւտճէն կ՛անցնի 200 միլիոն տոլարը

By Asbarez | Wednesday, 15 November 2017

1116artsakhbudget

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Նիուզ>> - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը Չորեքշաբթի, 15 Նոյեմբերին, մեկնարկեց 2018ի պետական պիւտճէի քննարկումը:

Ֆինանսներու նախարար Գրիգորի Մարտիրոսեան ընդգծեց, որ կը նախատեսուի ապահովել 8 տոկոս տնտեսական աճ եւ կայուն գիներու մակարդակ: Յաջորդ տարուան պետական պիւտճէն յատուկ շեշտ պիտի դնէ վերաբնակեցման նպատակով բնակարանաշինութեան ծրագիրներու վրայ:

Արցախի Հանրապետութեան 2018ի համախմբուած պետական պիւտճէն կը կազմէ եկամուտներու գծով՝ 97 միլիառ 104 միլիոն դրամ (շուրջ 185 միլիոն տոլար, ծախսերու գծով՝ 101 միլիառ 404 միլիոն դրամ (շուրջ 205 միլիոն տոլար), բացը՝ 4 միլիառ 299 միլիոն դրամ:

 



comments