Իշխող կուսակցութիւնը այս ամիս պիտի սկսի քննարկելու Հայաստանի նոր նախագահի իր թեկնածուն ճշդելու հարցը

By Asbarez | Friday, 12 January 2018

 

0112sharmazanov

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ) այս ամիս պիտի սկսի քննարկելու Հայաստանի նոր նախագահի թեկնածութիւնը:

ՀՀԿ Գերագոյն մարմինի Հինգշաբթի, 11 Յունարի նիստէն ետք այս մասին լրագրողներուն յայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով:

<<Մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺն պէտք է առաջադրի եւ ընտրի բարձրագոյն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի: Եւ դա մենք կ՛անենք Փետրուար ամսուայ ընթացքում: Աստիճանաբար քննարկումները կը սկսենք յաջորդ շաբաթ>>, ըսաւ Շարմազանով:

<<ՀՀ նախագահը պէտք է լինի անկուսակցական: Կը ներկայացնենք մի թեկնածուի, որը կ՛ունենայ շատ լուրջ կենսագրութիւն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակութիւն>>, ըսաւ Շարմազանով:


comments