Ուժանիւթի ենթակառուցուածքներու եւ բնական պաշարներու նախարարը կը հրաժարի

By Asbarez | Friday, 19 January 2018

0119ashodmanoukian

ԵՐԵՒԱՆ, <<Թերթ>> - Ուժանիւթի ենթակառուցուածքներու եւ բնական պաշարներու նախարար Աշոտ Մանուկեան հրաժարականի դիմում ներկայացուցած է: Լուրը հաստատած է նախարարի մամլոյ քարտուղար Վասակ Թարփոշեան:

<<Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել>>, յայտնեց Թարփոշեան:

Աշոտ Մանուկեան նախարար նշանակուած էր  6 Հոկտեմբեր 2016ին:

 



comments