«Արմէն Սարգսեանը Մեր Հանրութեանն Անծանօթ Անձնաւորութիւն Չէ»

By Asbarez | Tuesday, 06 February 2018

0206vahrambalayan

Վարեց՝ ՆԱԻՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Սերժ Սարգսեանը յայտարարեց ՀՀ նախագահի պաշտօնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպէս եւ սպասելի էր՝ թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայնութիւնը յայտնել՝ մտածելու ժամանակ խնդրելով: Արմէն Սարգսեանն իր խօսքում մասնաւորապէս նշել է. «Շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նոյնպէս առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցութիւններին: Շատ կ՛ուզենայի հանդիպել նաեւ հանրութեան լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտաւորական, հասարակական, բարեգործական կազմակերպութիւններին, գործարար շրջանակներին, աշխատաւորական շրջանակներին: Իհարկէ, անպայման կ՛ուզէի հանդիպել Արցախի Հանրապետութեան ղեկավարութեանը եւ, իհարկէ, հանդիպել սփիւռքահայութեանը ներկայացնող կառոյցներին, կազմակերպութիւններին կամ անհատներին եւ դրանից յետոյ իմ որոշումը կայացնել»: Արդէն իսկ լայն շրջանակները քննարկում էին Արմէն Սարգսեանի հարցը: Եւ քանի որ վերջինս պատրաստակամութիւն է յայտնել հանդիպել նաեւ Արցախի ղեկավարութեան հետ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջիններից պարզել նրանց վերաբերմունքն Արմէն Սարգսեանի հանդէպ: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայեանը:

 

ՆԱԻՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Պարո՛ն Բալայեան, երէկ յայտնի դարձաւ, որ ՀՀ նախագահի պաշտօնում ՀՀԿն առաջարկում է Արմէն Սարգսեանի թեկնածութիւնը: Ձեզ համար որքանո՞վ է ընդունելի Արմէն Սարգսեանը:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Նորմալ: Եթէ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի: Ի՞նչ խնդիր կայ: ՀՀում կատարուող թէ՛ կադրային քաղաքականութիւնը, թէ փոփոխութիւնները եթէ ընդունելի են ՀՀի քաղաքական ուժի, հանրութեան կողմից, մենք որեւէ խնդիր չունենք:

 

ՆԱԻՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Կը վստահէ՞ք ղարաբաղեան հակամարտութեան հետ կապուած ցանկացած հարց քննարկել նրա հետ:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Ինչո՞ւ ոչ: Յամենայնդէպս, Արմէն Սարգսեանը մեր հանրութեանն անծանօթ անձնաւորութիւն չէ: Երկար ժամանակ ներկայացնում էր Հայաստանի Հանրապետութիւնը Մեծ Բրիտանիայում, եւ կարծում եմ, որ խնդիր չի լինի:

 

ՆԱԻՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ըստ նոր Սահմանադրութեան՝ հէնց նա է ստորագրելու միջազգային պայմանագրերը, այդ թւում՝ Ղարաբաղին վերաբերող ցանկացած փաստաթուղթ: Դա է՞լ կը վստահէք նրան:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Գիտէք, կարող ենք վստահել: Բայց այստեղ նաեւ մի ուրիշ խնդիր կայ: Վերջիվերջոյ, Արցախի հետ կապուած հարցերում ՀՀ ղեկավարութիւնը մշտապէս յայտարարել է, որ վերջնական այդ հարցերը պէտք է վճռի Արցախը, այստեղի բնակչութիւնը: Կոնկրետ (յստակ-Խմբ.) Արցախի հետ կապուած առանձին մտահոգութեան հարց չկայ:

 

ՆԱԻՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Նա իր խօսքում պատրաստակամութիւն է յայտնել նաեւ Արցախ այցելելու եւ ղեկավարութեան հետ հանդիպելու: Ի՞նչ հարցեր կը բարձրաձայնէք հանդիպմանը:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութեան շփումներում սերտ համագործակցութիւն կայ բոլոր ասպարէզներում: Քանի որ ես խորհրդարանում եմ, ասեմ, որ բաւականին լաւ գործնական յարաբերութիւններ են ստեղծուած: Դա նպատակուղղուած է թէ՛ արտաքին քաղաքականութեանը՝ Արցախի ճանաչմանը, թէ՛ ներքին հիմնախնդիրների լուծմանը: Այնպէս որ, դա ճիշդ կը լինի, որ իսկապէս ՀՀ նախագահը նաեւ լինի Արցախում, ծանօթանայ երկրի հիմնախնդիրներին: Վերջիվերջոյ, նաեւ իրար հետ աշխատելու ենք, եւ շատ նորմալ եմ գտնում դա:

 

ՆԱԻՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Դուք ինքներդ ի՞նչ պահանջներ կը ներակայացնէք ՀՀ նախագահի թեկնածուին:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Բնականաբար մենք անպայման կը բարձրաձայնէք, եւ խօսք կը գնայ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հետ կապուած հարցերին: Այսօր այդ հարցերն առօրէական են: Եւ կը քննարկուի նման հարց՝ աւելի ակտիւացնելու տեսանկիւնից եւ Արմէն Սարգսեանի փորձը կամ դերը, հնարաւորութիւններն օգտագործելու տեսանկիւնից:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement