Արծվիկ Մինասյանը՝ Քարերի սիմֆոնիայի մոտ կատարվող շինարարության մասին

By Yerkir | Friday, 23 February 2018

<<Երեկվանից քայլեր են ձեռնարկվում, այնտեղ կասեցված է որեւէ գործողություն շինարարության տեսքով` մինչեւ հստակ պարզվեն բոլոր հիմքերը>>,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով հարցին, թե նախարարությունն ինչ է անում բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող <<Քարերի սիմֆոնիա>>-ի մոտ շինարարական աշխատանքները կանխելու ուղղությամբ, ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, <<Քարերի սիմֆոնիան>> համարվում է բնության հուշարձան, եւ մի քանի ամիս առաջ հաստատվել է այս հուշարձանի սահմանները եւ անձնագիրը: Այս պահին, նախարարի խոսքով, նշյալ վայրում ուսումնասիրություն է կատարվում` պարզելու համար՝ արդյոք այդ շինաշխատանքները կատարվում են սահմանների մեջ, քանի որ այնտեղ որոշ տարածք մասնավոր սեփականություն է: Բացի այդ, տարածքն ամբողջությամբ գտնվում է համայնքի վարչական սահմաններում:

Արծվիկ Մինասյանը նաեւ վստահեցրեց, որ եթե պարզվի, որ բնության հատուկ պահպանվող տարածքին կարող է վտանգ սպառնալ, ապա լիազորված մարմինը իրավասու է կատարել կանխարգելիչ գործողություններ:

Նախարարն ասաց, որ դեռեւս մեկ տարի առաջ քննարկում էին <<Քարերի սիմֆոնիան>>՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք, հանձնենք կառավարման Խոսրովի անտառ արգելոցին, որպեսզի պահպանության ռեժիմն ուժեղացվեր:

 


comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement