Մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը

By ARF | Sunday, 11 March 2018



Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։ Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած հիսունից ավելի խմբագիրները, լրագրողները, հանրային կապերի պատասխանատուները քննարկելու են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական շահերի եւ խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական հակաքարոզչությանը դիմակայման եւ հայությանն առնչվող խնդիրների արծարծման հարցեր։

Խորհրդաժողովի բացմանը ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շեշտել է այն մեծ առաքելությունն ու դերը, որն ունի դաշնակցական խմբագիրը, դաշնակցական լրատվամիջոցը հարցերի արծարծման, ազատախոսության ու մտքերի, տեսակետների հարթակ դառնալու գործում՝ հենվելով դաշնակցական մամուլի հարյուրամյա պատմության վրա։

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները հնարավորություն են ունենալու լայն քննարկում-հանդիպում ունենալ հայաստանյան լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ։


comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement