Նահատակ Նարեկ Յարութիւնեան անապահով ընտանիքէ կու գար

By Asbarez | Thursday, 12 April 2018

 

0412nareg

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - 9 Ապրիլին, թշնամիի գնդակէն նահատակուած 19ամեայ ժամկէտային զինուոր Նարեկ Յարութիւնեան Կոտայքի մարզի Զովունի գիւղէն էր. ան ինը ամիսէն պիտի զօրացրուէր: Զովունիի համայնքապետ Վրոյր Սիմոնեան յայտնեց, որ Նարեկը անապահով ընտանիքէ էր:

<<Խեղճ, անապահով ընտանիքից էր Նարեկը: Շատ լաւ, շատ համեստ, խելոք երեխայ էր, իրենից փոքր դպրոցահասակ մի եղբայր ունի: Հայրը բանուոր է, շինարարութեամբ է զբաղւում, մայրն էլ հացթուխ է աշխատում>>, ըսաւ համայնքապետը, նշելով, որ համայնքապետարանը 500 հազար դրամական օգնութիւն (հազար տոլար) ցուցաբերեց ընտանիքին:

Նահատակ Նարեկ Յարութիւնեան յետ մահու պարգեւատրուեցաւ <<Մարտական ծառայութիւն>> մետալով:

 



comments

Advertisement