facebook twitter links
July 21 2018 | 4:21am AET

ՀՀԿի Գործադիր Մարմինի բոլոր անդամները համաձայն են Սերժ Սարգսեանի թեկնածութեան

Source: Asbarez | Thursday, 12 April 2018
Email  |  Print 

0412serj

ԵՐԵՒԱՆ - Չորեքշաբթի, 11 Ապրիլին, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) նախագահի առաջին տեղակալ, վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեան կուսակցութեան գործադիր մարմինի հերթական նիստին ընթացքին առաջարկեց Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը՝ իբրեւ Հայաստանի վարչապետ: Նիստէն ետք տեղի ունեցած մամլոյ ասուլիսի մը ընթացքին ՀՀԿ խօսնակ Էդուարդ Շարմազանով յայտնեց, որ Գործադիր մարմինը միաձայնութեամբ ընդունեց Կարապետեանի առաջարկը:

Շարմազանով նշեց, որ Գործադիր մարմինը յառաջիկայ Շաբաթ օր իր որոշումը պիտի  ներկայացնէ կուսակցութեան խորհուրդին, պաշտօնականացնելու համար որոշումը:

<<Սահմանադրութեան համաձայն՝ իշխող քաղաքական ուժը պէտք է ներկայացնի Հայաստանի խորհրդարանական համակարգում վարչապետի իր թեկնածուին: Տեղեակ էք նաեւ, որ տեղի է ունեցել ՀՀԿ նախագահի ու ՀՀԿ առաջին տեղակալ Կարէն Կարապետեանի հանդիպումը: Այսօր վերջապէս ՀՀԿ գործադիր մարմինը սկսեց քննարկումները՝ ապագայ վարչապետի թեկնածուի շուրջ:

Քննարկումները ընթացան միասնութեան, համերաշխութեան ոլորտում: Առանց բացառութեան ՀՀԿ ԳՄ գործիչները ընդունեցին առաջարկը, որը արուել էր նախօրէին: Մենք շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում կը ներկայացնենք վարչապետի մեր թեկնածուին: Կարծում եմ, որ պարզ է, թէ ով է լինելու վարչապետի մեր թեկնածուն, որովհետեւ այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն եղել, կարծում եմ, որ որեւէ մէկի մտքով չի էլ անցել>>, տեղեկացուց Շարմազանով:

 






More Headlines