Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտօնը. Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը

By Armenpress | Monday, 23 April 2018

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել:

<<Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, 
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, 
կանանց ու տղամարդկանց, 

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժուարահամբոյր աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, 

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամուածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգութիւնը տղամարդու պէս ապահովողներին, 
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինուորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, 

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպէս երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ 

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալուեցի։ Ստեղծուած իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտօնը։ 

Փողոցի շարժումն իմ պաշտոնաւարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ 

Խաղաղութիւն, ներդաշնակութիւն և տրամաբանութիւն մեր երկրին:

Շնորհակալ եմ>>։

comments