By Armenpress | Sunday, 29 April 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի <<Ելք>> խմբակցության անդամների և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության՝ Երևանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: <<Արմենպրես>>-ի փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը, իրենք հայտնել են դիրքորոշում՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ճանապարհով։ <<Քննարկեցինք ու մեր դիրքորոշումը ներկայացրինք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Ասացինք, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն հունով: Մենք տրամադրված ենք աշխատանքային, համբերատար պայմաններում քննարկել բոլոր հարցերը, գալ լուծումների>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող ցույցերին ՌԴ պատգամավորների դիրքորոշմանը, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ նրանք դրական են գնահատում այդ փաստն ու ժողովրդի ոգևորությունը: <<Մենք էլ հավաստիացրեցինք, որ ինչ ասել ենք հրապարակային, դա իրականություն է, այս համատեքստում Ռուսաստանի դեմ որևէ դավադրություն չկա, մեր շարժման մեջ որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա: Հայ-ռուսական բարեկամությանը ոչինչ չի սպառնում>>,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ