By Armenpress | Sunday, 29 April 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - Երևանի Իսահակյան արձանի մոտ մի խումբ ուսանողներ ապրիլի 29-ին 11:30-ի սահմաններում կազմակերպեցին <<Ուսանողական Զարթոնք` մեր վերջին քայլը>> անվամբ ակցիան: <<Արմենպրես>>-ի հաղորդմամբ` նրանք քայլերթ իրականացրին Երևանի Ալեք Մանուկյանի փողոցով դեպի Երևանի պետական, Բժշկական, Ագրարային և Պոլիտեխնիկական, Բրյուսովի և Թատերական համալսարաններ, այնուհետև Մաշտոցի պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղից կգնան Հանրապետության հրապարակի հանրահավաքին մասնակցելու:
Ալեք Մանուկյանով ուսանողները, որոնց շարքերում նաև սպիտակ խալաթներով ապագա բժիշկներ կան, շարժվեցին դեպի ԵՊՀ, որտեղից էլ վերադարձան Բժշկական համալսարան, փակելով Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Ակցիաների մի խումբ մասնակիցներ փակել են Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Խորենացի խաչմերուկը:
Ակցիայի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք քայլերթ կիրականացնեն մինչև ժամը 15:00-ն:
Ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանը երեկոյան ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից քայլերթ կիրականացնի դեպի Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19:00-ին այնտեղ նախատեսվում է հանրահավաք:
15:50- Հավաքի մասնակիցները փակել են խոշոր սուպերմարկետների մուտքերը` Աբովյան փողոցի <<Սաս>> և Տիգրան Մեծ պողոտայի <<Երևան սիթի>> սուպերմաային ցանցերի մասնաճյուղերը:
13:50- Կորյունի փողոցով ուսանողները շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա և փակեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհները: Հավաքի մասնակիցները մեքենաներով փակել են <<Հայրենիք>> կինոթատրոնի հարակից ճանապարհները` Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկը: Մի խումբ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին ակցիաների մասնակիցներին՝ խցանում առաջացնելու համար:
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և քննարկել ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները:
Ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը կողմնակիցների հետ ուղևորվել էր Գյումրի, իսկ 28-ին՝ Վանաձոր, որտեղ անցկացրել էր հանրահավաք:
Ապրիլի 28-ին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: <<Ծառուկյան>> խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս հայտնել է, որ իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի և կսատարեն <<ժողովրդի թեկնածուին>>: Իսկ ՀՅԴ-ն ենթադրելի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում կպաշտպանի <<Ելք>> խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ