By Armenpress | Sunday, 29 April 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - Ազգային ժողովի <<Ելք>> խմբակցությունը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն <<Արմենպրես>>-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցում է նաև <<Ելք>> խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
<<Ազգային ժողովում ընթանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության և << Ելք>> խմբակցության հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև <<Ելք>> խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը>>,-ասաց Բաբայանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Պետդումայի պատգամավորներն ապրիլի 28-ին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ