Արմաւիրի Քաղաքապետը Հրաժարեցաւ

By Asbarez | Saturday, 23 June 2018


0623roupen

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Արմաւիրի քաղաքապետ Ռուբէն Խլղաթեան Ուրբաթ, 22 Յունիսին, քաղաքապետարանին մէջ գումարուած աւագանիի նիստին մեկնաբանեց իր հրաժարականի պատճառները:

<<Արդէն մէկ շաբաթ է՝ <<Արմաւիր>> նախաձեռնող խումբ ներկայացող անձանց կողմից հասարակական կանոնների պահպանման կարգի խախտմամբ, Արմաւիրի բնականոն գործունէութեան խաթարման, ազգաբնակչութեան խաղաղ կեանքը խանգարելու պայմաններում իրականացւում են չարտօնուած բողոքի ակցիաներ, հաւաքներ, քայլերթեր եւ աւտօերթեր քաղաքի տարբեր մասերում՝ ի պահանջ իմ հրաժարականի: Հաւաքների ընթացքում մասնակիցների թիւը մնաց խիստ սակաւաթիւ՝ չգերազանցելով 50 անձը, որից կէսից աւելին այլ համայնքների ներկայացուցիչներ են: Արմաւիրցիները գնահատեցին 14 տարիների իմ եւ իմ աշխատակիցների արդիւնաւէտ եւ նուիրական գործունէութիւնը՝ ի շահ հարազատ քաղաքի եւ քաղաքացու>>, նիստի ընթացքի յայտնեց Ռուբէն Խլղաթեան:

Խլղաթեան որոշած է հրաժարիլ քաղաքապետի պաշտօնէն, ըստ իրեն, համայնքի հասարակական կեանքը չխաթարելու համար:

Աւագանին ընդունեց քաղաքապետի հրաժարականը:

 

comments