Վարչապետի Այցելութենէն Ետք Կապանի Քաղաքապետը Հրաժարական Տուաւ

By Asbarez | Sunday, 08 July 2018

0707gabanmayor1

ԵՐԵՒԱՆ, <<Ազատութիւն>> - Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Սիւնիքի մարզ կատարած այցելութենէն քանի մթը ժամ ետք իր պաշտօնէն հրաժարելու դիմում ներկայացուց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետեան:

Նշենք, որ Կապանի մէջ վարչապետին հետ հանդիպման ընթացքին կապանցիները սուլոցներով դիմաւորած էին ՀՀԿական քաղաքապեը:

<<Դուք ՀՀԿի դրածոն էք>>, <<Ձեր ռեժիմը անցեալում է>>, հրապարակէն վանկարկած էին կապանցիները:

Պաշտօնաթող քաղաքապետը <<ֆէյսպուք>>ի իր էջին վրայ գրած է. <<… իմ անելիքների ու պարտականութիւնների, Տեղական ինքնավար մարմինների լիազօրութիւնների սահմանում համայնքի ղեկավարին տրուած հնարաւորութիւնների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ…>>:

 

comments